Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

§Կոնվերս¦ վերապատրաստման կենտրոնի հերթական շրջանավարտները ստացան վկայագրեր

05.08.2016

Սույն թվականի օգոստոսի 3-ին §Կոնվերս¦ վերապատրաստման կենտրոնի 2-րդ և 3-րդ խմբերի ուսանողները՝ հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները ստացան վկայագրեր: Վկայագրերը հանձնեց Կոնվերս Բանկի Հաճախորդների սպասարկման կառավարիչ Անի Խանոյանը, ով շնորհավորեց բոլորին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Նա նաև շնորհավորական խոսք հղեց Բանկի թիմում աշխատանքի անցած շրջանավարտներին և մաղթեց հաջողություն բոլորին:

§Կոնվերս¦ վերապատրաստման կենտրոնը հնարավորություն է ընձեռնում ցանկացողներին ստանալ ֆինանսաբանկային ոլորտին առնչվող տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ: Դասընթացներին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողները, բանկային ոլորտում աշխատող մասնագետներն, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:

Կենտրոնի դասընթացները վարում են Բանկի փորձառու և պրոֆեսիոնալ աշխատակիցները:

Դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողներն՝ անցնելով հարցազրույցի փուլը, համալրում են Կոնվերս Բանկի թափուր աշխատատեղերը:

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ §Կոնվերս¦ վերապատրաստման կենտրոնի շրջանավարտներից շատերը ձեռք բերված գիտելիքների շնորհիվ արդեն իսկ աշխատում են Կոնվերս Բանկի մասնաճյուղերում և Գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՀՀ այլ բանկերում և ֆինանսական կազմակերպութուններում: 

 

← Վերադառնալ ցուցակին