Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Դասընթացներ "Կոնվերս" վերապատրաստման կենտրոնից

15.01.2016

 "Կոնվերս" վերապատրաստման կենտրոնը շարունակում է ընձեռել բացառիկ հնարավորություն նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային վերելքը սկսել բանկային համակարգում:
Կենտրոնը հայտարարում է հերթական դասընթացների ընդունելություն ԲՈՒՀ-երի նորավարտ և ավարտական կուրսերի ուսանողների, ֆինանսաբանկային համակարգում արդեն աշխատող մասնագետների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց մասնագիտական ոլորտը:

 "Կոնվերս" վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները հնարավորություն են տալիս ձեռք բերել թե՛ բանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և թե՛ գործնական հմտություններ:
 Դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած ունկնդիրներն անմիջապես կդիտարկվեն թափուր աշխատատեղերի համար Կոնվերս Բանկում և/կամ կընդգրկվեն Կոնվերս Բանկի կադրային ռեզերվում:
 Կենտրոնի դասընթացները վարում են Կոնվերս Բանկի փորձառու և բարձր որակավորում ունեցող աշխատակիցները:

Դասընթացների տևողությունը՝  3,5 ամիս
Դասընթացների արժեքը՝  95000 ՀՀ դրամ
Գրանցվելու համար դիմել՝ ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ., 18/6 տարածք
Կոնվերս Բանկի մասնաճյուղի 2րդ հարկ
Հարցերի դեպքում զանգահարել    (+374) 98 67 77 88 կամ (+374) 11 54 21 45
           

← Վերադառնալ ցուցակին