Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Դարձիր Ձմեռ Պապ և պարգևիր ժպիտ երեխաներին

21.12.2015

Կոնվերս Բանկը կրկին նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ Պապ» բարեգործական ակցիան: Բանկի Գլխամասային գրասենյակում տեղադրված տոնածառի բացիկները այս անգամ նույնպես կլինեն երեխաների լուսանկարներով և ամանորյա ցանկություններով: «Ակցիան արդեն ավանդական է դարձել մեզ համար: Երեխաները մշտապես մեր ուշադրության կիզակետում են: Այս տարի մենք արդեն մասնակցել ենք բարեգործական միջոցառումների՝ հանձնելով արյուն լեյկոզով հիվանդ երեխաների համար, ինչպես նաև աջակցել ենք 7անապահով ընտանիքների երեխաներին Գյումրի քաղաքում: Մեր աշխատակիցների և հաճախորդների ակտիվ մասնակցությամբ «Դարձիր Ձմեռ Պապ»-ն այս անգամ կայցելի Կապան », - պատմում է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ծրագիրը նախատեսված է «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաների համար: Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուրը կարող է տոնածառից վերցնել բացիկ և կատարել երեխայի ցանկությունը: Բանկի հաճախորդները և աշխատակիցները կարող են նվերները թողնել տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին `

ՀՀ 1930036912207200

← Վերադառնալ ցուցակին