Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Դասընթացներ "Կոնվերս" վերապատրաստման կենտրոնից

23.09.2015

"Կոնվերս" վերապատրաստման կենտրոնը ընձեռում է բացառիկ հնարավորություն նրանց համար ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային վերելքը սկսկել բանկային համակարգում: Կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները հնարավորություն են տալիս ձերք բերել բանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և աշխատանքային գործնական հմտություններ:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած ունկնդիրները անմիջապես կդիտարկվեն թափուր աշխատատեղերի համար Կոնվերս Բանկում և/կամ կընդգրկվեն Կոնվերս Բանկի կադրային ռեզերվում:
"Կոնվերս" կենտրոնի դասընթացները վարում են Կոնվերս Բանկի լավագույն փորձն ու որակավորումները ունեցող աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված մասնագետները:

Դասընթացների տևողությունն է 3 ամիս, արժեքը՝ 95,000 ՀՀ դրամ: Ուշադրություն. գրանցման վերջնաժամկետն է 07.10.2015:
Մանրամսների և գրանցման համար դիմել ք.Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 18/6 տարածք Կոնվերս Բանկի մասնաճյուղի 2րդ հարկ, կամ զանգարարել (+374) 98 67 77 88 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին