Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն այսուհետ կիրականացնի դրամական փոխանցումները նաև իր սեփական “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով

02.12.2013


ՀՀ Կենտրոնական Բանկի թույլտվությամբ Կոնվերս Բանկն ու Հայփոստը այսուհետ հնարավորություն են ստացել իրականացնել դրամական փոխանցումներ նոր “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով: Համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային փոխանցումների համար և հնարավորություն է տալիս փոխանցումներն իրականացնել առանց հաշվի բացման: Այն հատկապես հարմար է այն անձանց համար, ովքեր ցանկանում են արագ գումարներ փոխանցել իրենց հարազատներին և մտերիմներին ՀՀ մարզերի, քաղաքների և նույնիսկ ամենահեռավոր գյուղերի միջև: Մոտ ապագայում “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով դրամական փոխանցումներ կիրականացվեն նաև արտերկրից:

“Կոնվերս Տրանսֆեր” համակարգին`ցանկության դեպքում, կարող են անդամակցել հայաստանյան բոլոր բանկերը և դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպությունները:

“Կոնվերս Տրանսֆեր” համակարգարգի ստեղծումը պայմանավորված է Կոնվերս Բանկի 2013-2015թթ. հեռանկարային զարգացման ծրագրով: Բանկը շարունակապես ձգտում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը և բարձրացնել սպասարկման որակը՝ ներդնելով նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ: Մասնավորապես, Բանկի հիմնական ուղղություններից է հանդիսանում նաև դրամական միջոցների փոխադրման ժամանակակից և որակյալ համակարգերի զարգացումը:

← Վերադառնալ ցուցակին