Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն անցկացրեց «20 Շանս» նոր ավանդային ակցիայի անդրանիկ խաղարկությունը

30.10.2013

«20 Շանս» ավանդի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 30-ին՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում:


Խաղարկության արդյունքում շահումային ֆոնդը, որը կազմեց նախադեպը չունեցող 2 մլն ՀՀ դրամ, բաշխվեց 21 ավանդատուների միջև, որոնց անունները խաղարկության ընթացքում վիճակահանության միջոցով դուրս հանվեցին ցանկից: 21 հաջողակներից 1-ը շահեց խաղարկային գումարի 20%-ը, իսկ մնացած 20-ը՝ խաղարկային գումարի 80%-ը:


Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը «20 Շանս» նոր ավանդային ակցիան մշակել է իր 20-ամյա հոբելյանական ծրագրերի շրջանակներում: Այն նախատեսված է միայն ֆիզիկական անձանց համար: Ավանդի նվազագույն 20 000 ՀՀ դրամ չափը հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ երաշխավորված տոկոսային եկամուտ, այլև շահել հավելյալ գումար՝ խաղարկությունների միջոցով:

← Վերադառնալ ցուցակին