Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Ապագայի գույները երեխաների աչքերով" ցուցահանդես՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ

01.06.2013

Բոլոր մեծահասակներն էլ ծնունդով մանկությունից են, սակայն միայն մանուկներին է հաջողվում ամենագորշ իրականության մեջ անգամ ապագան տեսնել վառ գույներով:
Այսօր Կոնվերս Բանկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, “Ապագայի գույները” խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես:

Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ներկայացված էր մոտ 100 աշխատանք, որոնց հեղինակները 2-ից մինչև 15 տարեկան երեխաներ են ինչպես Երևանից, այնպեսև Հայաստանի տարբեր մարզերից: Ցուցահանդեսին մասնակցելու հրավերը Կոնվերս Բանկը տարածել էր իր Facebook-յան էջի միջոցով:

“Ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ կփոխվի, եթե մենք հասկանանք, որ այս Երկիրը մենք ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Մենք մեր յուրաքանչյուր քայլով ոչ միայն պատասխանատու ենք մեր երեխաների առջև, այլև ինքներս շատ բան ունենք նրանցից սովորելու”, - իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացան խրախուսական նվերներ, ծանոթացան Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, ինչպես նաև լսեցին մեծանուն կոմպոզիտորի և այլ դասականների վաղ տարիքում գրված ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երաժշտական դպրոցների սաների կատարմամբ:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

← Վերադառնալ ցուցակին