Կոնվերս Բանկի "Սևան" մասնաճյուղը նախկին ք. Սևան, Նաիրյան 153 հասցեի փոխարեն այսուհետ կգործի նոր` ք. Սևան, Նաիրյան 155 հասցեում:
"Սևան" նոր մասնաճյուղը հաճելիորեն տարբերվում է նախկինից: Այն լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:
Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:
Տեղեկացնենք, որ դեկտեմբեր ամսից բացվել և արդեն գործում է նաև Կոնվերս Բանկի ՛՛Զեյթուն՛՛ մասնաճյուղը: Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 14, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:
Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:
Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը:
Նշենք, որ շուտով կբացվեն Կոնվերս Բանկի ևս 3 նոր մասնաճյուղեր՝ "Դավթաշեն" մասնաճյուղը՝ Երևան քաղաքում, ինչպես նաև մասնաճյուղեր Աշտարակ և Դիլիջան քաղաքներում: