Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն իրականացնում է պետական աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկում

04.03.2013

2013թ. փետրվարի 6-ից Կոնվերս Բանկն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպություններին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների բացում և սպասարկում:

Սոցիալական փաթեթի շրջանակներում հատուկ հաշվի բացման պայմաններն են.
• Հաշվի բացումը՝ անվճար,
• Հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը՝ 3% /տարեկան/,
• Հաշվի սպասարկումը՝ անվճար:

Սոցիալական փաթեթի հաշիվ ունեցող հաճախորնդներին կտրամադրվի վարկային գիծ: Այն հաճախորդներին, որոնց աշխատավարձը փոխանցվում է Բանկի աշխատավարձային քարտին, բացի աշխատավարձային քարտին տրամադրվող վարկային սահմանաչափից, ARCA կամ Visa Electron տեսակի քարտի միջոցով, սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի կրկնապատիկի չափով կտրամադրվի վարկային գիծ, իսկ աշխատավարձային քարտերի բացակայության դեպքում՝ միապատիկի չափով:

Վարկային գծի տրամադրման պայմաններն են.
• Վարկային սահմանաչափի օգտագործումը անկանխիկ եղանակով՝ միայն Սոցիալական փաթեթի շրջանակներում նախատեսված ուղղություններով,
• Ժամկետը՝ մինչև 2 տարի,
• Տոկոսադրույքը՝ 14% տարեկան (վարկի օգտագործման արտոնյալ ժամանակահատված չի նախատեսվում):

Տեղեկացնում ենք, որ Բանկը հանդիսանում է նաև մի շարք ապահովագրական ընկերությունների Գործակալ, որոնց միջոցով ցանկության դեպքում Դուք կարող եք իրականցնել պարտադիր առողջության ապահովագրություն:

← Վերադառնալ ցուցակին