Զեղչային նոր համակարգ Կոնվերս բանկի քարտապանների համար
30.11.2011
Visa և MasterCard քարտապանների համար մինչև 10 տոկոս, ARCA քարտապանների համար 5 տոկոս զեղչեր է տրամադրելու Կոնվերս բանկը, այս տարվա դեկտեմբերի 1-ից մեկնարկող նոր զեղչային համակարգի ակցիայի ժամանակ:
Կոնվերս բանկի քարտապանները անկանխիկ գործարքների դեպքում շաբաթվա յուրաքանչյուր մեկ օրը, կոնկրետ ոլորտի ուղղությամբ, հավելյալ զեղչի հնարավորություն կունենան բանկի հետ համագրծակցող մի շարք խանութներում, սպասարկման սրահներում և ժամանցի վայրերում: Ի դեպ, բանկի կողմից տրվող հավելյալ զեղչերը կգումարվեն առևտրի և սպասարկման կետերում այդ պահին գործող զեղչերին:
Հաճախորդը սպասարկման կետում զեղչված գումարը ետ կստանա Կոնվերս բանկից` մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը:
Ստորև ներկայացված են առևտրային այն կետերը, որտեղ կգործեն բանկի հավելյալ զեղչերը: