Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հանրությունը վայելում էր Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարումները

25.08.2011

Չնայած տեղացող անձրևին` Շառլ Ազվավուրի անվան հրապարակում հավաքված հանրությունը վայելում էր Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարումները:
Օգոստոսի 19-ին Կոնվերս բանկի կողմից կազմակերպված ջազ համերգի նպատակը առաջին հերթին երևանաբնակների և Երևանի հյուրերի համար հաճելի ժամանցի ապահովումն էր:
Բանկը, իրականացնելով իր ռեբրենդինգային քաղաքականությունը, որդեգրել է նաև հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառուցման նոր ձևաչափ, որի նպատակն է փաստել, որ Կոնվերս Բանկը ոչ միայն հանդիսանում է վստահելի ֆինանսական գործընկեր, այլև հոգ է տանում իր հաճախորդների բարձր տրամադրության և լավ ինքնազգացողության համար:
Համերգի ընթացքում ներկայացվեցին նաև բանկի մի շարք փաթեթ-առաջարկներ: Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը պարբերաբար նոր, շահավետ գործարքներով է ներկայանում իր փաստացի և պոտենցիալ հաճախորդներին:

← Վերադառնալ ցուցակին