Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ջազ տրամադրություն Կոնվերս բանկից

17.08.2011

Հավատարիմ մնալով որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականությանը, "Կոնվերս բանկը՚" ՓԲԸ-ն շարունակում է աջակցել հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը` այս անգամ արդեն նախապատվությունը տալով ջազ արվեստին: Օգոստոսի 19-ին, "Շարլ Ազնավուր" հրապարակում բանկը կազմակերպում է բացօթյա ջազ-համերգ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Արմեն Հյուսնունց):

Բանկը ոչ միայն մշտապես բարելավում է հաճախորդներին առաջարկվող ծառայությունները, այլ նաև փորձում հոգ տանել իր հաճախորդների հաճելի ժամանացի կազմակերպման մասին: Այս ջազ-երեկոյի նպատակը հաճելի ժամանցի կազմակերպման զուգակցումն է բանկի թեժ առաջարկների ներկայացման հետ:

Այսպիսով, ջազ-երեկոյին ներկա հանդիսատեսին Կոնվերս բանկը կառաջարկի միանգամից 3 փաթեթ-առաջարկ:

Բոլոր նրանք, ովքեր կդառնան "Շանս" ավանդատերեր, հնարավորություն կստանան մասնակցելու տարեկան չորս անգամ կազմակերպվող մրցանակաբաշխությանը: Ի դեպ, ավանդի յուրաքանչյուր 50 000 ՀՀ դրամի ներդրման դիմաց տրվում է ևս մեկ շանս` մասնակցելու դրամական խաղարկությանը, որի մրցանակային ֆոնդը նվազագույնը մեկ միլիոն դրամ է:

Մեկ այլ թեժ առաջարկ է նաև "Ամառ" ավանդատեսակը, որը հնարավորություն է տալիս ավանդատուին ներդրման պահին ստանալու ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները, ինչպես նաև անվճար Woman's card, VISA Classic, MasterCard Standard քարտերից ցանկացածը: Իսկ VISA Gold, Mastercard Gold քարտերի ընտրության դեպքում, հնարավորություն է տրվում դրանք ձեռք բերելու 50% զեղչով և աշխարհի ցանկացած երկիր ուղևորության ժամանակ անվճար ապահովագրության առաջարկով:

Կոնվերս բանկը տրամադրում է նաև ճկուն զեղչային համակարգ` իր բոլոր քարտատերերին Հայաստանի ավելի քան 250 առևտրային և սպասարկման կետերում:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Կոնվերս բանկն աջակցել է "Սպարտակ" բալետին, "Աիդա" օպերային, ARTEXPO ցուցահանդեսին և բազմաթիվ այլ մշակութային նախագծերի, իսկ վերջերս բանկում բացվեց "CONVERSE ART PLATFORM" ցուցահսրահը:

← Վերադառնալ ցուցակին