Կոնվերս բանկում բացվեց "CONVERSE ART PLATFORM" ցուցասրահը
29.07.2011
Հուլիսի 28-ին Կոնվերս բանկում բացվեց "CONVERSE ART PLATFORM" ցուցասրահը, որտեղ ցուցադրված են ժամանակակից յոթ հայ նկարիչների ստեղծագործություններ:
Բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանավության շրջանակներում հետևողականորեն աջակցում է հայկական մշակույթի զարգացմանը: "CONVERSE ART PLATFORM"-ը մի յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ժամանակակից հայ նկարիչներին իրենց ստեղծագործությունները ցուցադրելու բիզնես միջավայրում: Սա բիզնեսի և մշակույթի համատեղ գործակցման լավագույն օրինակներից մեկն է:
Տեղեկացնենք, որ ցուցասրահում ներկայացված են Ադրինե Գրիգորյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Դիանա Հակոբյանի, Ռուզաննա Խալաթյանի, Դավիթ Կարեյանի, Արթուր Սարգսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի ստեղծագործությունները: Ի դեպ, ներկայացված նկարիչների աշխարհագրությունը շատ լայն է, այն ընդգրկում է Հայաստանի տարբեր մարզերը:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Կոնվերս բանկը աջակցել է "Սպարտակ" բալետին, "Աիդա" օպերային, ARTEXPO ցուցահանդեսին և բազմաթիվ այլ մշակութային նախագծերի: