Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն կատարում է միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների հերթական վճարումը:

18.03.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մարտի 17-ից սկսել է իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների հերթական վճարումը: Մեկ պարտատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 787.10 ՀՀ դրամ: Մարտի 17-ի դրությամբ բանկն արդեն վճարել է մոտ 7,871,000 ՀՀ դրամ: Իրենց վճարները ստացել են 1 իրավաբանական անձ և 25 ֆիզիկական անձ:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" իր անվանական, միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր դեռևս 2008թ դեկտեմբերի 16-ին:

Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1.500.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` 50.000 (հիսուն հազար) հատ` յուրաքանչյուրը 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով:

← Վերադառնալ ցուցակին