Շարունակվում է "Իմ ձեռագործ քարտը" մրցույթը:
03.03.2011
Հարգելի քարտապաններ,
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է դեռև անցած տարի նախաձեռնած յուրօրինակ և գրավիչ "ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՔԱՐՏԸ" մրցույթը:
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվում է բանկի բոլոր VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապանների համար, որոնք բանկի ինտերնետային կայքի միջոցով սեփական հայեցողությամբ կձևավորեն իրենց վճարային քարտերը: Կոնվերս բանկում գործող հանձնաժողովը յուրաքանչյուր ամսվա 5-ին կընտրի նախորդ ամսվա ընթացքում ինտերնետային կայքի միջոցով ձևավորված լավագույն քարտը, և այն կճանաչվի հաղթող "ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՔԱՐՏԸ" անվանակարգում: Ի դեպ, հաղթող քարտից չի գանձվի առաջիկա 12 ամիսների սպասարկման վարձը:
"ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՔԱՐՏԸ" մրցույթը կանցկացվի ամբողջ 2011 թվականի ընթացքում: Յուրաքանչյուր ամսվա հաղթող ճանաչված քարտի պատկերը կտեղադրվի նաև բանկի ինտերնետային կայքում:
Բաց մի թողեք ձեզ ընձեռված ուշագրավ հնարավորությունը և շտապեք մասնակցել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից կազմակերպված հերթական մրցույթին` վայելելով ձեր իսկ կողմից ձևավորված քարտը առաջիկա երկու տարիների ընթացքում:
Տեղեկացնենք, որ անցած տարվա ընթացքում, խոստման համաձայն, բանկը հաջողությամբ իրականացրել է "Իմ ձեռագործ քարտը", որի հաղթող ճանաչված քարտի պատկերները կարող եք տեսնել բանկի կայքում: