Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" կսկսի կենսաթոշակների անկանխիկ վճարումը:

26.01.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն կենսաթոշակների անկախիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:

"Կոնվերս բանկում" թոշակառուների անունով կբացվի խնայողական հաշիվ կամ կտրամադրվի "ԹՈՇԱԿ" ԱրՔա վճարային քարտ: Այսպիսով, կենսաթոշակի վճարումը կկատարվի թոշակառուի խնայողական կամ քարտային հաշվին: Թոշակառուների բանկային հաշիվների բացումն ու սպասարկումը, քարտերի թողարկումն ու սպասարկումը բանկը կիրականացնի անվճար:

Թոշակառուների համար "Կոնվերս բանկը" մշակել է սպասարկման հատուկ պայմաններ. այն է` հաշվից դրամական միջոցների տրամադրումը կիրականացնի ԱՆՎՃԱՐ (բանկի մասնաճյուղերում և բանկոմատներում), հաշվի մնացորդի վրա կհաշվարկվի ՏԱՐԵԿԱՆ 4%: Առևտրի և սպասարկման կետերում "Թոշակ" քարտով անկանխիկ գնումներ կատարելիս թոշակառուն կարող է օգտվել ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ` ստանալով մինչև 30 տոկոս զեղչ:

"Կոնվերս բանկը" թոշակառուների համար մշակել է նաև "ԹՈՇԱԿ" ժամկետային ավանդը: Խնայողական հաշվին մուտքագրվող գումարները թոշակառուները կարող են ձևակերպել որպես ավանդ` մեկ տարի ժամկետով, ՏԱՐԵԿԱՆ 12% տոկոսադրույքով:

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար թոշակառուները կարող են դիմել "Կոնվերս բանկի" ցանկացած մասնաճյուղ, այդ թվում նաև Փոստբանկային մասնաճյուղեր:

← Վերադառնալ ցուցակին