Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը գործարկեց "SMS-CONVERSE" ծառայությունը:

03.11.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է արդիականացնել և նորագույն տեխնոլոգիաներով վերազինել իր գործառնությունների համակարգը` այս անգամ ներդնելով "SMS-CONVERSE" ծառայությունը:

"SMS-CONVERSE" ծառայության միջոցով հաճախորդը, համապատասխան հաղորդագրություն ուղարկելով 5112 կարճ համարին, կարող է ստանալ հետևյալ տեղեկատվությունը.

  • խնայողական և քարտային հաշիվների մնացորդների ստուգում,
  • ավանդի մնացորդի ճշտում,
  • վարկերի մնացորդների ճշտում,
  • փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվության ստացում,
  • քարտերի բլոկավորում, ապաբլոկավորում:

Հիշեցնենք, որ բանկը ի շահ իր հաճախորդների մշտապես արդիականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների կրառումը. արդեն կես տարի է ինչ գործում է ինտերնետ բանկինգ համակարգը, որի շնորհիվ հաճախորդներն օնլայն համակարգով կարողանում են կառավարել իրենց բանկային հաշիվները, գործարկվել է ARCA DIRECT աննախադեպ համակարգը, որը հնարավորություն ընձեռեց հաճախորդներին իրենց քարտի մնացորդները ճշտել անմիջապես բանկից, ինչպես նաև բարելավել է SMS հաղորդագրության ձևաչափը, որի շնորհիվ քարտով կատարվող գործարքից անմիջապես հետո քարտապանը կարող է տեղեկատվությունը ստանալ քարտի մնացորդի մասին:

← Վերադառնալ ցուցակին