Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" և EFSE-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագրի մասին

11.06.2010

Առաջին անգամ Հարավարևելյան եվրոպական հիմնադրամը (EFSE) /http://www.efse.lu/ վարկավորել է Հայաստանի ֆինանսական հատվածը: Հունիսի 9-ին, Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում, EFSE-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ու EFSE-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի մասին: Պայմանագիրը EFSE-ի կողմից ստորագրեց հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Շուբլինը, "Կոնվերս բանկի" կողմից` բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ստացվող վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով և նախատեսվում է ուղղորդել փոքր ու միջին գործարարության զարգացմանը:

"Վարկերը տրվելու են առևտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման և այլ ոլորտներում աշխատող փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին",-նշեց Տիգրան Դավթյանը:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" հանրապետության բոլոր մարզերում իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորում:

← Վերադառնալ ցուցակին