"Կոնվերս բանկը" մեկնարկեց e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը
27.04.2010
"Կոնվերս բանկը" մեկնարկեց e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը և վերջինիս ներդրման կապակցությամբ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ հայտարարում է "e-Converse. Ամենուր միասին 24/7" բացառիկ ակցիա:
Ակցիայի շրջանակներում բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ անվճար միանալ e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը և ամենուր 24/7 ռեժիմով` աշխարհի ցանկացած կետից` տանը, գրասենյակում, սրճարանում, թե ճամփորդելիս... կառավարել ֆինանսական միջոցները:
e-Converse ինտերնետ-բանկային ծառայության միջոցով հաճախորդը կարող է կատարել.
-
փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում)
-
արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով
-
կոմունալ և այլ վճարներ
-
միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին
-
ավանդների ձևակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով
-
վարկերի մարման հանձնարարականների ներկայացում
-
հաշիվների մնացորդի և առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների և տեղեկատվության ստացում
-
քարտային, վարկային և այլ հայտերի ներկայացում
-
բանկին այլ հաղորդագրությունների ուղարկում
Ի դեպ, e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվ "Կոնվերս բանկում", հուսալի ինտերնետային կապով հագեցված համակարգիչ և էլեկտրոնային փոստի հասցե: