Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" ավանդատու-հաճախորդների համար սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ

26.03.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ավանդատու-հաճախորդների համար սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ: ՀՀ դրամով 6 ամիս և ավելի ժամկետով ժամկետային ավանդ ներդնող ֆիզիկական անձ հաճախորդներին բանկը քարտերի տրամադրումը և սպասարկումը կիրականացնի անվճար: Մասնավորապես, սահմանվել է քարտերի անվճար սպասարկման հետևյալ կարգը`

  • 500 000 - 2 000 000 ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` անվճար կսպասարկվեն VISA Electron, Cirrus/Maestro քարտերը
  • 2 000 001 - 5 000 000 ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` VISA Electron,Cirrus/Maestro և VISA Classic, Master Card Standard (նաև անհատական ձևավորմամբ քարտ) քարտերի սպասարկումը
  • 5 000 001 և ավել ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում` VISA Electron, Cirrus/Maestro, VISA Classic, Master Card Standard (նաև անհատական ձևավորմամբ քարտ), VISA Gold, MasterCard Gold քարտերի սպասարկումը:

Ի դեպ, սահմանված պայմանները կգործեն մինչև ավանդի մարման ժամկետը, ինչպես նաև ավանդի ժամկետի երկարաձգման դեպքում: Կրեդիտային քարտի տրամադրման դեպքում քարտը կարող է տրամադրվել միայն ներդրված ավանդի արժույթով և մինչև ավանդի մարման ժամետը վարկային սահմանաչափով: Դեբետային քարտի տրամադրման դեպքում քարտը կարող է տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի արժույթով:

← Վերադառնալ ցուցակին