Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հայտնի է դարձել "Իմ ձեռագործ քարտ" մրցույթի առաջին հաղթողը

16.03.2010

Ամփոփվել են "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապանների համար կազմակերպված "Իմ ձեռագործ քարտը" տարեկան մրցույթի փետրվար ամսվա արդյունքները: Համաձայն արդյունքների` միաձայն հաղթող է ճանաչվել բանկի VISA CLASSIC քարտապան ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպված է "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի բոլոր VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապանների համար, որոնք բանկի ինտերնետային կայքի միջոցով սեփական նախաձեռնությամբ ձևավորում են իրենց վճարային քարտերը: Մրցույթի համար նախապես ձևավորված հանձնաժողովը յուրաքանչյուր ամսվա 5-ին ընտրում է նախորդ ամսվա ընթացքում բանկի ինտերնետաին կայքի միջոցով ձևավորված լավագույն քարտը: Որպես պարգևատրում` բանկը հաղթանակած քարտից չի գանձում առաջիկա 12 ամիսների սպասարկման վարձը:

← Վերադառնալ ցուցակին