"Իմ ձեռագործ քարտը" մրցույթ
18.02.2010
Հարգելի քարտապաններ,
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է մատուցել անակնկալներ և այս անգամ ներկայանում է իր յուրօրինակ և գրավիչ "ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՔԱՐՏԸ" մրցույթով:
Մրցույթը կազմակերպված է "Կոնվերս բանկ" ՓԲԸ բոլոր VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապանների համար, որոնք բանկի ինտերնետային կայքի միջոցով սեփական հայեցողությամբ կձևավորեն իրենց վճարային քարտերը: Կոնվերս բանկում գործող հանձնաժողովը յուրաքանչյուր ամսվա 5-ին կընտրի նախորդ ամսվա ընթացքում բանկի ինտերնետային կայքի միջոցով ձևավորված լավագույն քարտը, և այն կճանաչվի հաղթող "ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՔԱՐՏԸ" անվանակարգում: Ի դեպ, հաղթող քարտից չի գանձվի առաջիկա 12 ամիսների սպասարկման վարձը:
"ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՔԱՐՏԸ" մրցույթը կանցկացվի ամբողջ 2010 թվականի ընթացքում: Յուրաքանչյուր ամսվա հաղթող ճանաչված քարտի պատկերը կտեղադրվի նաև բանկի ինտերնետային կայքում:
Բաց մի թողեք Ձեզ ընձեռված ուշագրավ հնարավորությունը և շտապեք մասնակցել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից կազմակերպված հերթական մրցույթին` վայելելով Ձեր իսկ կողմից ձևավորված քարտը առաջիկա երկու տարիների ընթացքում:
Մաղթում ենք Ձեզ հաղթանակներ