Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ սկսում է "Սուպեր Շանս MasterCard" ակցիան

12.02.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն Master Card-ի հետ համատեղ փետրվարի 15-ից մինչև հուլիսի 15-ը անցկացնում է "Սուպեր Շանս MasterCard" ակցիան:

Ակցիան նպատակ ունի խթանել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի MasterCard վճարային քարտերի օգտագործումը: Ակցիայի շրջանակներում MasterCard դեբետ /Cirrus/Maestro և MasterCard Standard/ և կրեդիտ /MasterCard Standard և Gold/ վճարային քարտերը տրամադրվելու են 6 ամիս անվճար սպասարկման վարձով, որից հետո կգործեն բանկի առկա սակագները: Բանկի ներկայիս VISA և ԱրՔա քարտապանները, որոնք կդիմեն իրենց քարտային հաշիվներին կից MasterCard վճարային քարտերի ստացման դիմումով, չեն վճարելու կից քարտի 6 ամսվա սպասարկման վարձը, որից հետո կգործեն կից քարտի վերաբերյալ բանկի առկա սակագները:

Ակցիայի ավարտին, MasterCard վճարային քարտերով ամենամեծ շրջանառություն կատարած թվով 300 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որի ընթացքում կխաղարկվեն կենցաղային տեխնիկա և բազմազան հաճելի նվերներ:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկի" անդամակցությունը` որպես թողարկող /lssuer/ և սպասարկող /Acquirer/ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգին` "Արմենիան Քարդ" ՓԲԸ աֆիլիատ անդամի կարգավիճակով հաստատվել է անցած տարվա սեպտեմբերին: Բանկը դեկտեմբերի 1-ից սկսած սպասարկում է Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտատեսակները` բանկի բանկոմատներում, մասնաճյուղերում տեղադրված կանխիկացման POS-տերմինալներում, ինչպես նաև բանկի առևտրային կետերի ցանցում:

Նշված քարտերը քարտապաններին հնարավորություն են տալիս կանխիկացնել գումարներ, կատարել անկանխիկ գնումներ, կոմունալ վճարումներ, ձեռք բերել կանխավճարային քարտեր աշխարհի շուրջ 28 միլիոն բանկոմատներից, բանկերի մասնաճյուղերից և առևտրային կետերի ցանցից: Ինչպես նաև իրականացնել ինտերնետային առևտուր, գրանցել վիրտուալ քարտեր www.arca.am կայքում, կատարել հյուրանոցների նախնական պատվերներ:

← Վերադառնալ ցուցակին