Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Բանկը VISA CLASSIC քարտեր նվիրեց "2 աստղի" մասնակիցներին

01.02.2010

Հունվարի 31-ին, Հանրային հեռուստատեսությամբ կայացած "2 աստղ" նախագծի 5-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլի ընթացքում, մասնակիցներին "Կոնվերս բանկը" նվիրեց VISA CLASSIC վճարային քարտեր:

"2 աստղ" նախագծի եզրափակիչը համընկավ "Կոնվերս բանկի" կողմից VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպված "Կոնվերս VISA BOOM" բոնուսային ակցիայի ավարտի հետ: "Կոնվերս բանկը" հանդիսանում էր նշյալ մրցույթի հովանավոր:

Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2010թ. հունվարի 31-ը "Կոնվերս բանկը" VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպել էր "Կոնվերս VISA BOOM" բոնուսային ակցիա` "Կոնվերս բանկի" VISA քարտապանների համար: Բոնուսային ակցիայի ավարտին անցկացվելիք խաղարկության արդյունքում բանկի քարտապաններից մեկն իր զույգի հետ կուղևորվի վայելքների քաղաք Դուբայ: Կխաղարկվեն նաև կենցաղային տեխնիկա, գումարային մրցանակներ, ինչպես նաև անվճար հավելյալ քարտեր:

← Վերադառնալ ցուցակին