Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կատարվել է միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների հերթական վճարումը

18.12.2009

Դեկտեմբերի 16-ի դրությամբ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարման ծավալը կազմում է 7,958,000 ՀՀ դրամ: Մեկ պարտատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 795.8 ՀՀ դրամ: Իրենց վճարները ստացել են 2 իրավաբանական անձ և 26 ֆիզիկական անձ:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր անվանական, միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած տարվա դեկտեմբերի 16-ին:

Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1.500.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` 50.000 (հիսուն հազար) հատ` յուրաքանչյուրը 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով:

← Վերադառնալ ցուցակին