Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկին" հանրահայտ GLOBAL FINANCE-ը "2009 թվականի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ" անվանակարգում ճանաչել է Հայաստանի լավագուն բանկ

12.10.2009

Չորս տարի անընդմեջ ամերիկյան հանրահայտ GLOBAL FINANCE ամսագիրը "2009 թվականի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ" անվանակարգում Հայաստանի լավագույն բանկ է ճանաչել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ին:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Ստամբուլում: Մրցանակը "Կոնվերս բանկի" տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դավթյանին է հանձնել անձամբ` GLOBAL FINANCE ամսագրի գլխավոր խմբագիր Ժոզե Դ. Ջիառապուտոն (Joseph D. Giarraputon):

Տեղեկացնենք, որ այս անվանակարգում ողջ տարածաշրջանում "Կոնվերս բանկից" բացի մրցանակի է արժանացել միայն Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը: Ի դեպ, արդեն 6-րդ անգամ է, ինչ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն GLOBAL FINANCE ամսագրի կողմից տարբեր անվանակարգերում ճանաչվում է որպես Հայաստանի լավագույն բանկ:

Տեղեկացնենք, որ ամերիկյան GLOBAL FINANCE ամսագրի խմբագրական-վերլուծական խումբը հիմնվելով սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների վրա ուսումնասիրում և ընտրում է տվյալ տարածաշրջանի երկրների արտարժույթի առք ու վաճառք իրականացնող գործակալներին, ընդ որում` ընտրության չափանիշները ներառում են գործարքների ծավալները, շուկայում զբաղեցրած դիրքը, սպասարկման որակը, մրցակցային գներն ու նոր տեխնոլոգիաների առկայությունը:

← Վերադառնալ ցուցակին