Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ամփոփվեց "Ձմեռային" ավանդի առաջնային փուլը

12.01.2008


Ակցիայի պայմանների համաձայն, դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը "Ձմեռային" ավանդ ներդնող ավանդատուների միջև յուրաքանչյուր ամիս անցկացվելու է խաղարկություն: Փաստենք, որ դեկտեմբեր ամսին ավանդ ներդնող ավանդատուների միջև խաղարկվեց Ծաղկաձորի "Ալիք" հանգստյան տան 2 զույգ ուղեգիր: Հունվար ամսին կխաղարկվեն գումարային մրցանակներ` ըստ փուլերի, իսկ փետրվարին DVD-ներ: Ի դեպ, նշենք, որ համաձայն խաղարկության պայմանների, նշված ավանդատեսակի բոլոր ավանդատուները մասնակցում են "Ձմեռային" ավանդի խաղարկություններին, բացառությամբ նրանց, ովքեր արդեն իսկ հաղթող են ճանաչվել:
Տեղեկատվական կարգով հիշեցնենք, որ ըստ "Ձմեռային" ավանդի ակցիայի պայմանների, ավանդատուն ներդնելով գումարը"Կոնվերս Բանկում" անմիջապես ավանդային պայմանագիրը կնքելուց հետո նախօրոք ստանում է տարեկան տոկոսագումարը, որը հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել Բանկի VISA "Նվեր" պլաստիկ քարտերով: Ավանդներն ընդունվում են ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով: Նվազագույն գումարը` 300 000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար: Ընդունման ժամկետը` 6 ամիս մինչև 2 տարի, տոկոսադրույքը` տարեկան 8%: Բացի այդ, "Կոնվերս Բանկը" առաջարկում է նաև դեպոզիտային պահատուփեր 50% զեղչով և վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100%-ի չափով:

← Վերադառնալ ցուցակին