Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Գյուղի զարգացում. Ֆինանսական ռեսուրսների հասանելիություն" վարկային ծրագիր

26.10.2007

Վարկավորումն իրականացվում է կոոպերատիվների ստեղծման միջոցով:

Գյուղի զարգացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ծրագրով վարկային կոոպերատիվների տրամադրվող վարկերի պայմաններն են.

Շրջանառու միջոցների համալրման կարճաժամկետ վարկեր

Տրամադրվում են հումքի, գյուղտեխնիկայի և սարքավորումների պահեստամասերի, վերանորոգման նյութերի, վառելիքաքսուքային նյութերի, հանքային պարարտանյութերի, բույսերի պաշտպանության նյութերի, սերմերի, կերերի, անասնաբուժական նյութերի ու դեղերի, երիտասարդ անասունների և թռչունների ձեռքբերման համար:

Վարկի գումարը Վարկի տոկոսադրույքը Վարկի ապահովվածությունը Վարկի ժամկետը
Կոոպերատիվի կանոնադրական կապիտալի առավելագույնը քառապատիկ չափով* Սկսած 16%-ից
  • սեփականությամբ կոոպերատիվին պատկանող գույքը /համապարտ սուբսիդիար պատասխանատվություն/,
  • կոոպերատիվի անդամների կողմից տրված երաշխավորությունները /յուրաքանչյուրը կոոպերատիվի առջև իր պարտավորության չափով/,
  • այլ երաշխավորություններ,
  • այլ նյութական և ոչ նյութական արժեքներ
առավելագույնը` 3 տարի

*Առաջին վարկավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 8.5 մլն. ՀՀ դրամը: Հաջորդական վարկերի դեպքում, նշված սամանաչափը կարող է վերանայվել Բանկի կողմից:

Ներդրումային վարկեր

Տրամադրվում են գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, տոհմային անասունների և թռչունների, անասնապահական համալիրների, ֆերմաների, անասնապահական և կերարտադրության այլ օբյեկտների, սպանդանոցների, սառնարանային և պահեստային տնտեսությունների, ջերմոցների և ջերմատների կառուցման, վերակառուցման և արդիականացման համակարգի կառուցման և վերանորոգման նպատակներով:

Վարկի գումարը Վարկի տոկոսադրույքը Վարկի ապահովվածությունը Վարկի ժամկետը
Կոոպերատիվի կանոնադրական կապիտալի առավելագույնը քառապատիկ չափով* Սկսած 14%-ից
  • սեփականությամբ կոոպերատիվին պատկանող գույքը /համապարտ սուբսիդիար պատասխանատվություն/,
  • կոոպերատիվի անդամների կողմից տրված երաշխավորությունները /յուրաքանչյուրը կոոպերատիվի առջև իր պարտավորության չափով/,
  • այլ երաշխավորություններ,
  • այլ նյութական և ոչ նյութական արժեքներ
առավելագույնը` 5 տարի

*Առաջին վարկավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 8.5 մլն. ՀՀ դրամը: Հաջորդական վարկերի դեպքում, նշված սամանաչափը կարող է վերանայվել Բանկի կողմից:

Այլ անհրաժեշտ պայմաններ

  • Վերը նշված պայմաններով վարկերը տրամադրվում են "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից սահմանված կանոնադրության տիպային ձև ունեցող կոոպերատիվներին:
  • Վարկերի տրամադրման պահին Կոոպերատիվների կանոնադրական հիմնադրամը պետք է ամբողջությամբ համալրված լինի
  • Վարկի տրամադրման պահին կոոպերատիվը չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ պետական և/կամ համայնքային բյուջեների, բանկերի և այլ կազմակերպությունների նկատմամբ:
  • Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից` կարող են սահմանվել արտոնյալ ժամկետներ` առավելագույնը 12 ամսով: Առավելագույն արտոնյալ ժամկետը կարող է գործել մաս-մաս:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կոոպերատիվները չեն ենթադրում համատեղ արտադրական գործունեություն, այլ` համատեղ պատասխանատվություն...:

"Գյուղի զարգացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն" ծրագրով վարկավորման գործընթացի փուլերն ընդգրկում են.

  • Հաճախորդի հետ հանդիպում, պայմաններին տեղեկացում, նախնական հարցազրույց
  • Կոոպերատիվի պետական գրանցում և փաստաթղթերի ներկայացում
  • Ուսումնասիրություն, գրավի գրանցում, եզրակացության ներկայացում
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում
  • Պայմանագրի կնքում և վարկի տրամադրում, մոնիթորինգ

← Վերադառնալ ցուցակին