Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս Բանկը" տրամադրում է Հայաստանում դեռևս նորույթ հանդիսացող VISA MINI սպառողական վարկային քարտեր

20.08.2007

Փաստենք, որ նշված քարտն իր արտաքին տեսքով, հատկապես քարտի հարմարավետ փոքր չափերով բավականին ուշագրավ է: Նշենք, որ "Կոնվերս Բանկի" կողմից VISA MINI քարտն ինքնին սպառողական վարկային քարտ է, որը

  • ապառիկ գնումների նոր և առավել հարմար տարբերակ է
  • VISA MINI քարտատերը առանց կանխավճարի, անկանխիկ եղանակով, կարող է ցանկացած տեսակի գնումներ կատարել

VISA MINI սպառողական վարկային քարտը և վարկային սահմանաչափը տրամադրվում է մինչև 2 տարի մարման ժամկետով:

VISA MINI սպառողական վարկային քարտերով վարկավորման սահմանաչափերն են.

  • նվազագույնը` 50 000 ՀՀ դրամ
  • առավելագույնը` 2 500 000 ՀՀ դրամ

Վարկային սահմանաչափի սահմաններում օգտագործված գումարների և կուտակված տոկոսների մարումները սկսվում են 4-րդ ամսից:

Սահմանված վարկային տոկոսադրույքը` տարեկան 24% է:

VISA MINI քարտերի տարեկան սպասարկման վճարը միանվագ 2 000 ՀՀ դրամ է:

Վարկային սահմանաչափը քարտի տրամադրման օրվանից պետք է օգտագործվի 3 ամսվա ընթացքում, որից հետո այն ավտոմատ փակվում է Բանկի կողմից:

Կանխիկացման գործարքները VISA MINI քարտերով արգելված են:

3 ամիսը լրանալուց վարկայն սահմանաչափը փախվում է, սակայն քարտը կարող է օգտագործվել: Քարտին կարող են մուտքագրվել գումարներ:

"Կոնվերս Բանկի" VISA MINI սպառողական վարկային քարտ տրամադրում են Գլխամասային գրասենյակը, "Կենտրոնական", "Ավան", "Մեծամոր", "Արմավիր", "Հրազդան" և " Նոր Հաճըն" մասնաճյուղերը:

← Վերադառնալ ցուցակին