Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Փոփոխություններ "Կոնվերս Բանկի" ավտոմեքենաների կամ անշարժ գույքի գրավով ապահովված վարկավորման պայմաններում

15.08.2007

Եթե նախկին պայմանների համաձայն` անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկը տրամադրվում էր մինչև 2 տարի ժամկետով, համապատասխանաբար 20% տարեկան տոկոսադրույքով և մինչև 7.500.000 ՀՀ դրամի սահմանաչափով, ապա այժմ նշված վարկի պայմանները զգալի բարելավվել են. վարկը տրամադրվում է մինչև 7 տարի ժամկետով, 20% տարեկան տոկոսադրույքով, մինչև 10.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով:

Նշենք, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև ավտոմեքենայի գրավով ապահովված սպառողական վարկերի տրամադրման պայմաններում. նախկին մինչև 1.5 տարի ժամկետով 22% տարեկան տոկոսադրույքի և մինչև 5.0 մլն ՀՀ դրամ սահմանաչափի փոխարեն այժմ վարկի գրավադրումը կատարվում է մինչև 3 տարի կտրվածքով, կրկին 22% տոկոսադրույքով, իսկ առավելագույն գումարը տրամադրվում է` մինչև 3.500.000 ՀՀ դրամ սահմանաչափով:

Վերոհիշյալն ակնհայտ երևում է հետևյալ աղյուսակով`

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի տրամադրում

Վարկի ժամկետը

Վարկի չափը

Գումարի սահմանաչափը

Տոկոսադրույքը

մինչև 7 տարի

Գրավի գնահատված արժեքի մինչև 50%-ը

մինչև 10.000.000 ՀՀ դրամ /պարտադիր ապահովագրում, մինչև վարկի մարումը/

20%

Ավտոմեքենաների գրավով ապահովված վարկերի տրամադրում

Վարկի ժամկետը

Վարկի չափը

Գումարի սահմանաչափը

Տոկոսադրույքը

մինչև 3 տարի

Գրավի գնահատված արժեքի մինչև 50%-ը /մեքենայի տարիքը մինչև 10 տարի արտասահմանյանը /բացառությամբ ՌԴ արտադրություն/ և մինչև 5 տարի /ՌԴ արտադրությանը//

մինչև 3.500.000 ՀՀ դրամ /պարտադիր ապահովագրում, մինչև վարկի մարումը/

22%

Փաստենք, որ տարեկան տոկոսադրույքները կարող են փոփոխվել Բանկի հաշվետեր հաճախորդների համար վարկային կոմիտեի որոշմամբ:

← Վերադառնալ ցուցակին