Թեժ գիծ +37410 511 211

Իմ Կոնվերս

 Իմ Կոնվերս

 

"Իմ Կոնվերս" բանկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններին (այսուհետ՝ Հաճախորդ):

Ծառայությունը հնարավորություն է տալիս՝

  • Դիտել խնայողական, ընթացիկ, քարտային հաշիվների մնացորդները և քաղվածքները,
  • Դիտել ժամկետային ավանդների և վարկերի մնացորդները և քաղվածքները:

Ծառայությունը տրամադրվում է առանց միջնորդավճարի և հասանելի է Բանկի` www.conversebank.am ինտերնետային կայքում:

Գրանցում

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ կատարելով հետևյալ քայլերը՝

  1. Բանկի www.conversebank.am ինտերնետային կայքի գլխավոր էջի "Իմ Կոնվերս" բաժնում սեղմել "Գրանցվել" հղումը:
  2. Ընտրել Իրավաբանական կարգավիճակը՝ "Ֆիզիկական անձ" կամ "Իրավաբանական անձ" (անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության դեպքում նույնպես նշել Իրավաբանական անձ):
  3. Լրացնել դաշտերը անգլերեն կամ "Armenian Phonetic Unicode" տառատեսակով (պարտադիր լրացման դաշտերը նշված են աստղանիշով)
  4. Ծանոթանալ ""Իմ Կոնվերս" համակարգին մասնակցության պայմաններին" և համաձայնության դեպքում դնել "Համաձայն եմ" նշումը:
  5. Սեղմել "Ուղարկել":
  6. Ֆիզիկական անձ կարգավիճակի դեպքում «Ուղարկել» ստեղնը սեղմելուց հետո գրանցումն ավարտվում է:
  7. Իրավաբանական անձ կարգավիճակի դեպքում «Ուղարկել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է հաղորդագրություն՝ համապատասխան հայտի հղումով, որը պետք է տպել, ստորագրել, կնքել (կնիքի առկայության դեպքում) և առաջիկա 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ/ցանկացած մասնաճյուղ: Այսպիսով գրանցման գործընթացն ավարտվում է: Հայտը չներկայացնելու դեպքում գրանցումն համարվում է անվավեր:
  8. Գրանցումն ավարտելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում Հաճախորդի՝ գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ իր կոդն ու ծածկագիրը:

Գաղտնաբառի փոփոխում

Եթե Հաճախորդը մոռացել է իր ծածկագիրը, այն հնարավոր է փոխել՝ կատարելով հետևյալ քայլերը՝

  1. սեղմել "Իմ Կոնվերս" բաժնում զետեղված "Մոռացե՞լ եք գաղտնաբառը" հղումը
  2. ծանոթանալ գաղտնաբառի փոփոխման պայմաններին
  3. լրացնել պահանջվող Հաճախորդի կոդը
  4. Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին ավտոմատ կերպով ուղարկված հղումի օգնությամբ մուտքագրել և հաստատել նոր ծածկագիրը:

 Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


 

Տեղեկատվական ամփոփագիր