Թեժ գիծ +37410 511 211

Մոբիլ +

Մոբիլ+ քարտ

Սրահից ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտ, որը տրամադրվում է ավտոմեքենայի և անշարժ գույքի գրավադրմամբ

Չվերականգնվող սահմանաչափով, գրավով ապահովված վարկային քարտերին ծանոթացեք այստեղ:

Քարտի տեսակը Visa ELECTRON
Արժույթ ԱՄՆ դոլար
Վարկային սահմանաչափ Մինչև 120 000 ԱՄՆ դոլար
Քարտային հաշվի սպասարկման վճար 20 000 ՀՀ դրամ՝ միանվագ
Քարտի ժամկետը մինչև 60 ամիս
Քարտի և վարկային սահմանաչափի մարման ժամկետ մինչև 60 ամիս
Տարեկան տոկոսադրույք 16%
Քարտի պատրաստման և տրամադրման ժամկետը 5 աշխատանքային օր
Սահմանաչափեր և տրամադրման պայմաններ
  • Տրամադրվում է միայն միաժամանակ անշարժ գույքի և ավտոմեքենայի/ների/ գրավի առկայության դեպքում:
  • Վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող ավտոմեքենայի/ների/ արժեքի 100 տոկոսը և միաժամանակ (նույն վարկի ապահովվածությունը հանդիսացող) գրավադրվող անշարժ գույքի/երի/ գնահատված իրացվելի արժեքի 200 տոկոսը:
  • Վարկը տրամադրվում է առնվազն մեկ երաշխավորի առկայության դեպքում:
  • Հաճախորդը և երաշխավորը դիմելու պահին չպետք է ունենան դասակարգված վարկեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում բոլոր վարկատեսակների գծով հաճախորդի ժամկետանց օրերի ընդհանուր քանակը պետք է չգերազանցի 30 օր:
Անհատական վարկերի տրամադրման կարգի` Վարկունակության գնահատման ցուցանիշները չեն դիտարկվում:
Վարկ տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝
• Վարկառուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
• Վարկառուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով, երաշխավորությամբ կամ այլ կերպ:
• Վարկառուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
Վարկառուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:
 Տույժեր

 Ուշացված վճարման գումարների նկատմամբ կիրառվում են հետևյալ տույժերը`

  • Վարկի մայր գումարի 0,15% չափով` ուշացման յուրաքանչյուր օրվա համար
  • Տոկոսի 0,4% չափով` ուշացման յուրաքանչյուր օրվա համար
  • վարկի և/կամ տոկոսների վճարման ուշացման 5-րդ աշխատանքային օրը կիրառվում է միանվագ տուգանք 15 000 ՀՀ դրամի չափով:
  •  

 Գույքի ապահովագրություն  Ավտոմեքենան/ները/ պետք է վարկառուի կողմից ապահովագրվի/են/ Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, ավտոմեքենայի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Առանձին դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող է պահանջվել նաև գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն:
 Մարման կարգ
  •  Անուիտետով` հավասարաչափ ամսական մարումներով, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները: Արդյունքում յուրաքանչյուր ամսվա մարման ենթակա պարտքը նույն գումարն է ստացվում:
  • Զսպանակաձև` տոկոսը հաշվարկվում է նվազող մնացորդի վրա, որտեղ մայր գումարի մարումը կատարվում է հավասար բաժիններով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • Դիմում-հայտ
  • Վարկառուի և երաշխավորի անձնագիր,
  • Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը,
  • Գրավադրվող Անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ,
  • Ավտոմեքենայի, ինչպես նաև գրավադրվող անշարժ գույքի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքներ (վարկը հաստատվելուց հետո)
Այլ պայմաններ
  • Հետագայում քարտը այլ նպատակների համար չի կարող օգտագործվել
  • Վարկը տրամադրվում է անշարժ և շարժական գույքի գրավի պայմանագրերը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաև գրավադրված շարժական գույքը հօգուտ Բանկի ապահովագրելուց հետո:
  • Գրավի գնահատման, Գրավի պայմանագրի նոտարական վավերացման և իրավասու պետական մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Վարկառուի հաշվին:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
  • Ձեր պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում Ձեր մասին տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կուղարկվեն վարկային ռեգիստր և վարկային բյուրո:
  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

Տեղեկատվական ամփոփագիր


Ֆինանսներ բոլորի համար

Այս ամսաթվով գրառումներ չկան: