Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Վարպետության դասեր Վանաձորի երաժշտական դպրոցի թավջութակահարների համար` Կոնվերս Բանկի աջակցությամբ

02.09.2013

2-ին ժ.11:00-ին Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում Դասական երժշտության զարգացման հիմնադրամը` ի դեմս Արամ Խաչատրյան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանի, կանցկացնի վարպետության դասեր: Դասընթացին կմասնակցեն դպրոցի թավջութակի դասարանի սաները և այլ ցանկացողներ: Ի դեպ, դպրոցի թավջութակի դասարանը բացվել է հիմնադրամի աջակցությամբ:

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին Արամ Խաչատրյան եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի և Կարեն Քոչարյանի նախաձեռնությամբ` Հայաստանում դասական երաժշտության դասավանդման որակի բարելավման և տարածման նպատակով: Իր գործընկերների օգնությամբ, մասնավորապես Կոնվերս Բանկի աջակցությամբ, հիմնադրամը ակտիվ գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ:

Արամ Խաչատրյան եռյակը Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում պարբերաբար հանդես է գալիս անվճար համերգներով և վարպետության դասերով: Վանաձորի երաժշտական դպրոցում բացված թավջութակի դասարանի նմանօրինակ դասարաններ հիմնադրամի աջակցությամբ կբացվեն նաև մի շարք այլ դպրոցներում: Երկրի տարբեր մարզերի շնորհալի երեխաները յուրաքանչյուր ամիս հիմնադրամից ստանում են կրթաթոշակ: Հիմնադրամի օգնությամբ մի քանի երիտասարդ երաժիշտներ մասնակցել են միջազգային փառատոներին, ստացել վարպետության դասեր Եվրոպայում, հնարավորություն ձեռքբերել շարունակելու ուսումը բարձրագույն կրթական հաստատություններում: Հիմնադրամը երիտասարադ երաժիշտներին օգնում է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման գործում:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկն իր 20-ամյա տարեդարձը նշում է մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի ներքո: Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և Արամ Խաչատրյան եռյակի հովանավորումը Բանկն իրականացնում է հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում:

http://www.youtube.com/watch?v=lODdDPxl4tQ&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=BtfgU6N331g&feature=youtu.be

← Վերադառնալ ցուցակին