Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԱՌԿԱ / ՀՀ բանկային համակարգում առաջին անգամ Կոնվերս բանկը ներդնում է «Ոսկե մանուկ» երկարաժամկետ կուտակային ավանդ

19.05.2010

Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ Կոնվերս բանկը ներդնում է նոր` «Ոսկե մանուկ» երկարաժամկետ կուտակային ավանդ` առարկայազուրկ ոսկով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից:

Անչափահաս երեխաների անունով կուտակային ավանդն ընդունվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից՝ ներդրվող 999.9 հարգի ոսկու քանակի տվյալ օրվա գնին համարժեք ՀՀ դրամով:

Ավանդի ժամկետը 5-16 տարի է, տարեկան տոկոսադրույքը` զրո տոկոս: Ավանդատուի օրինական ներկայացուցիչը կարող է ավանդը պարբերաբար համալրել:

Ավանդի ժամկետի վերջում ավանդատուն կարող է ստանալ տարիների ընթացքում կուտակված ոսկու քանակին համարժեք գումարը` տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Կոնվերս բանկը ներդրել է նաև ժամկետային ավանդների նոր տեսակներ՝ «Բարեկեցիկ ապագա» և «Թոշակ»:

«Բարեկեցիկ ապագա» ավանդը հնարավորություն է ընձեռում կենսաթոշակային տարիքի բարեկեցության մասին հոգ տանել դեռևս երիտասարդ տարիքում: Ավանդի նվազագույնը գումարը 50 հազ. դրամ է կամ 200 ԱՄՆ դոլար և ամսական պարբերականությամբ ավելացնել առավելագույնը 100 հազ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար:

Տվյալ ավանդն ընդունվում է տարեկան Կոնվերս բանկի հաշվարկային տոկոսադրույքով (ներկայումս 10 տոկոս) գումարած 5 տոկոս տոկոսադրույքով: Ավանդի ժամկետը բաղկացած է 2 մասից` կուտակման՝ առնվազն 10 տարի և բաշխման, երբ ավանդատուն իր ցանկությամբ կարող է ամբողջ գումարը ստանալ միանգամից կամ սահմանել բաշխման ժամկետ և կուտակված գումարը իր նախընտրած ժամանակացույցով ստանալ հավասարաչափ բաշխմամբ:

Ըստ հաղորդագրության՝ «Թոշակ» ավանդն ուղղված է հասուն տարիքի քաղաքացիներին, ովքեր ստանում են ամսական թոշակ և ցանկանում են մեկ տարվա ընթացքում որոշակի գումար կուտակել:

«Թոշակ» ավանդի նվազագույն գումարը 10 հազ. դրամ է, ամսական կուտակման առավելագույն գումարն առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը: Ավանդի ժամկետը 1 տարի է՝ տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով: Ամիսը մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա կամ հաշվին` ըստ հաճախորդի ցանկության: Ավանդի ժամկետի վաղաժամկետ դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:

Փոփոխություն է կատարվել նաև բանկում գործող «Պրոգրես» և «Կարաս» ավանդատեսակներում, մասնավորապես, նվազեցվել է դրանց ներդրվող գումարի նվազագույն շեմը. նախկինում սահմանված 100 հազ. դրամի փոխարեն սահմանվել է 30 հազ. դրամ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի ավելի քան 550 աշխատակից, բանկի 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:

http://www.armbanks.am/hy/2010/05/19/11372/

ARMBANKS.AM

← Վերադառնալ ցուցակին