Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Վերջերս ՀՀ խոշորագույն բանկերի հնգյակում ներառված և հայտնի արգենտինացի բիզնեսմեն Էդուարդո Էրնեկյանի կառույցներին պատկանող "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի վարչության ղեկավար է դարձել փորձառու բանկիր, HSBC հոլդինգում բազմաթիվ տարիներ աշխատած Արարատ Ղուկասյան

08.05.2008


Պրն Ղուկասյան, ինչ նիշաներ եք շուկայում դիտարկում, որպես առավել արդյունավետ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի համար:

Բանկի ռազմավարական պլանը մինչև 2010թ., հիմնված թեզերի վրա, Բանկի սեփականատիրոջ հետ քննարկումից հետո ներկայացվել է ՀՀ ԿԲ: Պլանը հանդիսանում է բանկի ներկա գործունեության շարունակությունում որոշակի փոփոխություններով: Մանրամասների մասին դեռևս չեմ ցանկանում խոսել, բայց կնշեմ, որ առաջին և հիմնական քայլերից մեկը, անկախ նրանից, թե 2 սցենարից որը մենք կընտրենք, կլինի ռեսուրսների կոնսոլիդացման գործընթաց, առանց բացառությունների բանկի բոլոր ռեսուրսների` հաճախորդների բազայի, կադրերի, ծառայությունների և այլն: Իսկ ռազմավարության վերանայումը պայմանավորված է նրանով, որ Բանկին անհրաժեշտ է փոփոխել գործունեության ուղղությունը և ուժեղացնել զարգացման տեմպերը, որպես ունիվերսալ բանկ:
Մասնավորապես` պլանավորվում է բանկի մասնաճյուղային ցանցի լայնամաշտաբ ընդլայնում, որում այժմ ներառված են 23 ստորաբաժանումներ ամբողջ հանրապետությունում: Այս գործընթացում հատուկ շեշտ է դրվելու ՀՀ-ի տարբեր մարզերում ներկայության ամրապնդման վրա: Կախված մեր ռեսուրսների կոնսոլիդացիայի տեմպերից, մինչև ընթացիկ տարվա վերջ նախատեսվում է բացել 10 նոր մասնաճյուղեր:Բացի այդ, մենք պատրաստվում ենք արմատապես նորացնել տեղեկատվական տեխնոլոգիայի բազաները, համապատասխանեցնելով դրանք ժամանակակից պահանջներին: Ինչ վերաբերվում է ծառայություններին, ապա "Կոնվերս Բանկը" այս հարցում ինչպես եղել է, այնպես էլ կմնա ունիվերսալ բանկ, առաջարկելով ծառայություններ հասարակության տարբեր շերտերին, այդ թվում սպառողական վարկերի լայն շրջանակներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվների սպասարկում, կորպորատիվ հաճախորդների հատում ծրագրի տրամադրում: Նշեմ, որ ներկա պահին մենք բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային կառույցների հետ և եթե վերջիններիս առաջարկությունները համապատասխանեն մեր շահերին, ապա չի բացառվում բանկի մեծ ակտիվությունը միջազգային ծրագրերում: Դրա հետ մեկտեղ պատրաստվում ենք ընդլայնել բուն պրոդուկտային գիծը, նախատեսելով հստակ քայլեր Բանկի իմիջի նորացման համար:

Պատրաստ է արդյոք Բանկի ռեսուրսային բազան այդ նախագծերի իրականացմանը:

Ներկա պահին հաշվարկվում է անհրաժեշտ միջոցների ծավալը: "Կոնվերս Բանկը" փակել է 2007թ. բարձր ֆինանսական ցուցանիշներով, այնպես, որ կապիտալի ծավալը թույլ է տալիս մեզ իրականացնել բոլոր պլանները սեփական միջոցների հաշվին և Բանկը պատրաստ է այդ ծախսերին: Մի խոսքով, ինչքան միջոց պետք է գա, այնքան էլ կներդնենք: Իսկ եթե խոսենք մարդկային ռեսուրսների մասին, ապա այստեղ Բանկը ունի լավ պոտենցիալ: Բանկի կադրային բազայում կկատարվեն որոշակի քայլեր դրա կատարելագործման ուղղությամբ: Ընդ որում, առաջին հերթին աշխատելու ենք ներքին կադրային բազայի որակավորման բարձրացման ուղղությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում, կներառենք մասնագետներ շուկայից: Ռիսկերի կառավարման գծով ներկա պահին ստեղծվում է նոր ստորաբաժանում, որի գործառույթները չեն սահմանափակվելու տարբեր ռիսկերից բանկի պահպանությամբ, այն աշխատելու է նաև բանկի գործառնությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ինչպես կանդրադառնան ռազմավարական փոփոխությունները Բանկի կորպորատիվ կառավարման վրա:

Կորպորատիվ կառավարումը ևս կենթարկվի որոշակի փոփոխությունների: Մասնավորապես` իրականացվելու է իրավասությունների ապակենտրոնացման քաղաքականություն: Խոսքը գնում է իրավասությունների և պարտականությունների բաշխման և տարանջատման մասին: Այսպիսով` Բանկի աշխատանքի արդյունավետությունը էապես կաճի: Լավ փոխհարաբերությունները Բանկի արհեստավարժ մենեջմենթի, Խորհրդի և բաժնետերերի միջև, իհարկե, կպահպանեն:

Ներկա պահին "Կոնվերս Բանկը" աշխատում է "Armenian Card" տեղական վճարային համակարգի հետ և միջազգային Visa համակարգի հետ: Նոր ռազմավարությամբ նախատեսվում է արդյոք MasterCard-ի հետ համագործակցություն:

Մենք դեռևս չենք տեսնում դրա անհրաժեշտությունը, քանի որ տեղական շուկան դեռևս մեծ չէ: Գիտեք, ավելի լավ է աշխատել մեկ միջազգային համակարգի հետ, առաջարկելով ծառայություններ լավ պայմաններով, քան երկուսի հետ, բայց համարյա չաշխատել: Այսօրվա դրությամբ "Կոնվերս Բանկի" կողմից թողարկված քարտերի թիվը կազմում է 21 000 հատ, այդ թվում մոտ 20 000-ը Visa քարտերն են: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը թողարկված պլաստիկ քարտերի թիվը հասցնել 30 000-ի:

Ցանկանում ենք մատնանշել այն փաստը, որ "Կոնվերս Բանկը" ակտիվ մասնակցություն ունի միջազգային վարկային ծրագրերում, մասնավորապես` ագրովարկավորման, միկրո և միջին բիզնեսի վարկավորման, սակայն միջազգային հիփոթեքային ծրագրեր դուք չունեք:

Իրոք, բանկը տրամադրում է վարկեր ձեռնարկատիրության զարգացման շրջանակներում, Համաշպարհային Բանկի Ֆինանսական աջակցությամբ գյուղատնտեսության, գյուղատնտեսական վարկավորում Գյուղատնտեսության զարգացման Միջազգային հիմնադրամի /IFAD/ ծրագրով, Գերմանա-Հայկական հիմնադրամի GAF ծրագրով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև էքսպրեսս-վարկերի տրամադրում: Վերջերս մենք ստացել ենք հավատարմագրություն, Հայաստանի Հազարամյակների մարտահրավեր ծրագրից, ջրամատակարարման ծրագրում մասնակցելու համար, համաձայն որին պետք է ստանանք 5 տրանշ: Ընդհանուր առմամբ Բանկի կողմից տրամադրված վարկերի վարկային պորտֆելի մեջ /որը այսօր կազմում է 31 մլրդ ՀՀ դրամ/ միջազգային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերին բաժին է ընկնում 15-20%-ը:

Հիփոթեքը բանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ունենք բավական սեփական ռեսուրսներ հիփոթեքային վարկերի տրամադրման համար: Այժմ Բանկի հիփոթեքային պորտֆելը կազմում է 2 մլրդ դրամ, իսկ մինչև տարվա վերջ պլանավորվում է այն հասցնել 5 մլրդ ՀՀ դրամի:


ԱրմԻնֆո

← Վերադառնալ ցուցակին