Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս բանկը" ծրագրում է անցնել հիփոթեքային վարկավորման Հայաստանի մարզերում

26.03.2007


Ինչպես "Կոնվերս Բանկի" Գլխավոր ֆինանսական վարչության պետ Արմեն Հակոբյանը հայտնեց ԱրմԻնֆոյի թղթակցի հետ տեղի ունեցած հարցազրույցում, ընթացիկ տարում "Կոնվերս Բանկը" ծրագրում է առաջին անգամ սկսել հիփոթեքային վարկավորում Հայաստանի երկու մարզերում:
Պրն Հակոբյանը նշեց, որ ներկա դրությամբ "Կոնվերս Բանկը" հիփոթեքային վարկեր տրամադրում է միայն մայրաքաղաքում տեղակայված իր մասնաճյուղերի միջոցով և միայն Երևանի տարածքում բնակավայր ձեռք բերելու նպատակով: "Կոնվերս Բանկի" մասնաճյուղերի ընդհանուր քանակն է 16, որից 5-ը գտնվում են մայրաքաղաքում:
"Կոնվերս Բանկի" Սպառողական վարկերի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանն իր հերթին հայտնեց ԱրմԻնֆոյի թղթակցին, որ մոտակա ամիսների ընթացքում հիփոթեքային վարկավորում իրականացվելու է նաև Բանկի "Գյումրի" և "Վանաձոր" մասնաճյուղերի կողմից, ինչը պայմանավորված է հիփոթեքի նկատմամբ աճող պահանջարկով: Պրն Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ "Կոնվերս Բանկի" մեկ հիփոթեքային վարկի միջին ծավալը կազմում է 25-45 հազար ԱՄՆ դոլար, մարման առավելագույն ժամկետը տատանվում է 10-ից մինչև 12 տարի` կախված նրանից, թե վարկառուն հանդիսանում է արդյոք Բանկի հաճախորդ, թե ոչ, տոկոսադրույքը` տարեկան 13-14% սահմաններում, իսկ կանխավճարի նվազագույն չափը կազմում է գնվող գույքի արժեքի 30%:
Ըստ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների` ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջի դրությամբ Երևանում սեփական տների 1 քառակուսի մետրի միջին արժեքը կազմում էր 230.4 հազար ՀՀ դրամ 2006թ. հունվարին արձանագրված 185.8 հազարի դիմաց, Վանաձորում` 65 հազար ՀՀ դրամ 1 քառակուսի մետրի համար անցյալ տարվա հունվարի 44.5 հազարի դիմաց, Գյումրիում` 62.3 հազար ՀՀ դրամ 2006թ. հունվարի 47.3 հազարի դիմաց: Դրա հետ մեկտեղ 2007թ. հունվարին Երևանում բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում էր 227.1 հազար ՀՀ դրամ 2006թ. հունվարի 180 հազարի դիմաց, Վանաձորում` 62.1 հազար ՀՀ դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 42.7 հազարի դիմաց, Գյումրիում` 60.2 հազար ՀՀ դրամ 2006 հունվարի 44.5 հազարի դիմաց:

"ԱՐՄԻՆՖՈ"

← Վերադառնալ ցուցակին