Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Դանիել Գիլերմո Սիմոնուտի
Խորհրդի անդամ


 Ծնվել է 1953 թ.-ի հոկտեմբերի 2-ին:
1976 թ.-ին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը (Արգենտինա)` ստանալով հանրային հաշվապահի որակավորում:
1982-1998թթ. եղել է Ս.Ա. կաբելային հեռուստատեսության հեռարձակման ծրագրի պատասխանատու: Դ. Գ. Սիմոնուտտին մասնակցել է նաև "Մուլտիմեդիոս Ամերիկա" հիմնադրամի ստեղծման աշխատանքներին, որը ներառում է կազմակերպությունների հետևյալ խումբը` 2-րդ ալիք "Ամերիկա" (հեռուստակայան), "Էլ Կրոնիստա" (տնտեսական և ֆինանսական թերթ), 1190 "Ռադիո Ամերիկա" և 1030 "Ռադիո դել Պլատա" (ԱՄ ռադիոկայաններ), 102.3 "Ռադիո Ասպեն" և 95.1 "Ռադիո Մետրոպոլիտանա" (ՖՄ ռադիոկայաններ):
Ներկայումս Դ. Գ. Սիմոնուտտին Հոլդինգի ֆինանսական տնօրենն է : Նա Ամերիկյան միջազգային օդանավակայանների (ԱՄՕ)` Զվարթնոց միջազգային օդանավակայան (Երևան, Հայաստանի Հանրապետություն) և Կարասկո միջազգային օդանավակայան (Մոնտեվիդեո, Ուրուգվայի Հանրապետություն) կոնցեսիոներ կազմակերպությունների գործունեությունը վերահսկող կորպորացիայի գլխավոր ֆինանսական տնօրենն է, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Նյու Յորք քաղաքում :