Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Հրանտ Հակոբյան
Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, Տնօրինության անդամ


Հրանտ Հակոբյանը Բուենոս Այրեսի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում: Տիրապետում է իսպաներեն, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուների:

Նախքան Հայաստան տեղափոխվելը, նա աշխատել է Բուենոս Այրեսում գտնվող "Corporación America" ընկերության գլխամասային գրասենյակում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

2008թ. Հրանտ Հակոբյանը տեղափոխվել է Հայաստան և սկսել է աշխատել "Հայփոստ Թրաստ Մենեջմենթ" ընկերությունում՝ որպես "Հայփոստ" ՓԲԸ-ի՝ Հայաստանի փոստային ծառայության, "Թրասթ"-ի ռազմավարության իրականացման պատասխանատու, որտեղ նա ակտիվ դերակատարություն է ունեցել ընկերության կորպորատիվ զարգացման գործում: Հանդիսացել է "Հայփոստ" ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ 2008-ից մինջև 2019թ.:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Հրանտ Հակոբյանը աշխատանքի է ընդունվել 2011թ. և աշխատել որպես գործադիր տնօրենի խորհրդական: Սկսած 2017թ. փետրվարից Հրանտ Հակոբյանը հանդիսանում է բանկի Ֆինանսական տնօրեն և 2019թ. օգոստոսից Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ: