Թեժ գիծ +37410 511 211

Ավտովարկ/լիզինգ "Ֆորա Պրեմիում"

Ավտոմեքենայի ձեռքբերման վարկի/լիզինգի տրամադրման ակցիա (Ֆորա Պրեմիում)

Ակցիայի ժամկետն է 2019թ. փետրվարի 18-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ

Վարկը/լիզինգը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Հաճախորդ)՝ "Ֆորա Պրեմիում" ՍՊԸ-ից (այսուհետ՝ Ավտոսրահ) ավտոմեքենա գնելու համար հետևյալ պայմաններով.

Արժույթ

ՀՀ դրամ

Գումար

Մարդատար ավտոմեքենաներ` 10,000,001 - 100,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

36 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

3%

Տարեկան արդյունավետ* տոկոսադրույք

≤5.17%

Տարեկան փաստացի* տոկոսադրույք

≤11.32%

Կանխավճար

Սկսած 10%-ից

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկի/լիզինգի գումարը չի կարող գերազանցել Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ այլ համապատասխան փաստաթղթում ներկայացված արժեքի 90%-ը:

* Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ հայտի ուսումնասիրության, վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման վճարներ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը/լիզինգը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ ապահովագրական, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկում օգտագործվող ապահովագրավճարի մեծության համար հիմք է ընդունվել վարկ/գրավ հարաբերակցույան առավելագույն սահմանված արժեքը:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վճարների ցանկ

Վարկային/լիզինգի հայտի ուսումնասիրության վճար

10,000 ՀՀ դրամ միանվագ

Վարկի/լիզինգի տրամադրման միանվագ վճար

Վարկի/լիզինգի գումարի 0.5%, նվազագույնը՝ 190,000 ՀՀ դրամ

Վարկի/լիզինգի սպասարկման ամսական վճար

3,000 ՀՀ դրամ

Գրավադրման ծախսեր

Միասնական տեղեկանք

3,000 ՀՀ դրամ

Գրավի գրանցում ճանապարհային ոստիկանությունում

5,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Ապահովագրական վճար

Տարեկան 2.5% ավտոմեքենայի արժեքից

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն/լիզինգառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Վարկի/լիզինգի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք/միջնորդավճար չի կիրառվում:

Ապահովում

Վարկը/լիզինգն ապահովվում է ձեռք բերվող ավտոմեքենայի գրավով: Առանձին դեպքերում կարող է գրավադրվել անշարժ գույք, Բանկի համար ընդունելի այլ գրավ, որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Մարման հաճախականություն և եղանակ

  1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:
  2. "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ապահովում

Վարկի/լիզինգի ապահովման միջոց է հանդիսանում ձեռք բերվող ավտոմեքենայի գրավը:
Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, այլ անշարժ գույք:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի/լիզինգի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի/լիզինգի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
     

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն/լիզինգառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային/լիզինգի և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի/լիզինգի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:
  • Երաշխավորն իրավունք ունի՝
  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի/լիզինգի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից/լիզինգառուից հետ ստանալու իր կողմից վարկի/լիզինգի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի/լիզինգառուի փոխարեն կրած այլ վնասները:
     

Սահմանափակումներ

  • Որպես հայտատու կարող են հանդես գալ առնվազն մեկ օրացուցային տարի գործունեություն ծավալող իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը
  • Վարկառուն/լիզինգառուն (առկայության դեպքում նաև երաշխավորը) չպետք է ունենա գործող ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություն/ներ (ներառյալ երաշխավորությունները)
  • Վերջին մեկ տարվա ընթացքում Վարկառուն/լիզինգառուն (առկայության դեպքում նաև երաշխավորը) չպետք է ունենա հսկվող դասից բարձր դասակարգված վարկային պարտավորություն/ներ և բոլոր վարկերի գծով հանրագումարային 30 օր և ավելի ուշացումներ (բացառությամբ երաշխավորությունների)
  • Ձեռք բերվող ավտոմեքենայի արտադրման տարեթիվը չպետք է լինի 2016-ից ցածր

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի/լիզինգի դեպքում՝

Վարկի/լիզինգի գումար

30,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

3%

Մարման ժամկետ

36 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

872,436 ՀՀ դրամ

Ընդհանուր տոկոսագումար

1,407,706 ՀՀ դրամ

Մարումների հանրագումար

31,407,706 ՀՀ դրամ

Վարկի/լիզինգի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը/լիզինգը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի/լիզինգի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Գրավի գնահատում

Ձեռքբերվող տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում Ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման անհրաժեշտության դեպքում այն ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է Հաճախորդի կողմից: Գնահատման հաշվետվությունը, որպես կանոն, վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

  Գնահատող ընկերությունների ցանկ

 

Գնահատող ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արցախի փող. 23/6, «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

«Oլիվեր Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան 8, 215-216 սենյակ

(010) 542 740, (077) 542 750, (010) 542 760, (055) 542 750, (010) 542 770, (091) 542 750

«Վի Էմ - Ար Փի» ՍՊԸ

ք. Երևան,Վարդանանց փակուղի, 8/3 շենք, սեն.209

(010) 588 797, (099) 588 797

«ՏՏ Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արշակունյաց 2ա, սեն. 111

(010) 545 175, (098) 015 059, (096) 015 059

«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան 48/1շ., 2-րդ հարկ

(010) 546 490, (077) 944 449, (098) 944 449, (093) 944 449


«Ափթայմ» ՍՊԸ

ք. Երևան Եկմալյան փող., 6 շենք, 3-րդ հարկ, սեն. 5 («Բիզնես Պալեի» շենք)

(060) 535 371, (094) 713 710, (098) 535 314

«Բիլդափ» ՍՊԸ

ք. Երևան Զաքյան փող., 5 շենք, թիվ 1 գրասենյակ

(010) 547 160, (091) 177 300

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Վարկային/լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում պահանջվում է ձեռքբերվող մեքենայի տրանսպորտային միջոցի ապահովագրություն, որը կատարվում է հաճախորդի կողմից Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների միջոցով՝ ավտոմեքենայի արժեքի չափով:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 110 տարածք

(010) 536 494, (060) 500 060

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0,
  • Կրկնօրինակի դեպքում1.

- Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ

 Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
 Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

 - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 500 ՀՀ դրամ

 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ

- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձանց հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի փոփոխման համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

 

 1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

1

Վարկային/լիզինգի հայտ-հարցաթերթիկ

2

Ընկերության կանոնադրություն, պետական ռեգիստրի վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ

3

Ընկերության տնօրենի (այլ լիազրված անձանց) անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային Ծառայությունների Համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում)

4

Ընկերության հիմնադիրների և իրական շահառուի անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (չի պահանջվում նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում)

5

Բոլոր հիմնադիրների, տնօրենի, Վարկառու/լիզինգառու կազմակերպության և փոխկապակցված կազմակերպությունների ACRA հարցման համաձայնություններ

6

Ընկերության բոլոր բանկերում գործող բոլոր հաշիվների վերջին մեկ տարվա քաղվածքներ

7

Ընկերության ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտահարկի վերջին մեկ տարվա հաշվետվություններ

8

Քաղվածք հարկային պարտավորությունների վերաբերյալ

9

Գործող վարկային/լիզինգի և գրավի պայմանագրեր

10

Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայական/ներ

11

Այլ տեղեկատվություն գործունեության վերաբերյալ՝ ըստ անհրաժեշտության

Դրամական հոսքերի, եկամուտ-ծախսերի, հաշվեկշռի վերաբերյալ

  • 2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ամսական դրամական մուտքեր /իրական/
  • 2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ամսական ապրանքների ձեռքբերման ծախսեր /իրական/
  • 2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) գործառնական ծախսեր
  • 2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ֆինանսական ծախսեր /փոխառություն, վարկ/
  • 2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ներդրումային ծախսեր /եկամուտներ
  • 2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) դիվիդենտների վճարներ

Հաշվեկշռի վերաբերյալ

  • 2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) հիմնական միջոցներ
  • 2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) դեբիտորներ, այլ ակտիվներ
  • 2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) պաշարներ
  • 2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) պարտավորություներ
  • 2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) կրեդիտորներ

 

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի/լիզինգի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային/լիզինգի պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկը/լիզինգը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

 

Բանկը հակված է տրամադրել վարկը/լիզինգը, եթե՝
  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի/լիզինգի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային/լիզինգի պարտավորությունն ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի/լիզինգի տրամադրման մերժմանը:

Վարկի/լիզինգի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը/լիզինգը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը/լիզինգը տրամադրվում է 5 բանկային օրվա ընթացքում:

Վարկի/լիզինգի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

Վարկը/լիզինգը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում: Վարկի/լիզինգի գումարը փոխանցվում է Ավտոսրահի հաշվին:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 15.11.2019թ. 18:16      

Տեղեկատվական ամփոփագիր