Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա - "Ֆորա Պեմիում"

Ավտոմեքենայի ձեռքբերում "Ֆորա Պրեմիում" ՍՊԸ-ից

Ակցիայի ժամկետն է 2018թ. սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և / կամ ռեզիդենտ անձանց` "Ֆորա Պրեմիում" ՍՊԸ-ից ավտոմեքենա գնելու համար

Վարկառուն/համավարկառուն պետք է լինի 23-ից 65 տարեկան, պայմանով, որ Վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 66 տարեկանը, իսկ իրավասու մարմնի որոշմամբ վարկը կարող է տրամադրվել համավարկառուի և/կամ երաշխավորի առկայության պայմանով, ընդ որում որպես համավարկառուի և երաշխավորի ընդունելի նվազագույն տարիք նույնպես ընդունվում է 23-65 տարեկանը, պայմանով, որ պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 66 տարեկանը

Վարկի արժույթը, նվազագույն և առավելագույն գումարը 10,000,001 – 50,000,000 ՀՀ դրամ, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ այլ համապատասխան փաստաթղթում ներկայացված արժեքի 90%-ը:
Ժամկետը 36 ամիս
Նվազագույն կանխավճար 10%
Տարեկան անվանական տոկոսադրույք 3%
Վարկի տրամադրման վճար Միանվագ 150,000 ՀՀ դրամ
Վարկային հայտի սպասարկման վճար  0
Վարկային հայտի ուսումնասիրության վճար  0
 Ապահովում  Վարկի ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող Ավտոմեքենան, առանձին դեպքերում կարող է գրավադրվել անշարժ գույք
Լրացուցիչ ապահովում Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, այլ անշարժ գույք
Եկամուտների վերլուծություն
Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և համավարկառուի /երաշխավորի /առկայության դեպքում/ ամսական զուտ եկամուտների 85%-ը /PTI/:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

Վարկային հայտի ներկայացման պահին, համաձայն Աքռա հարցման, ինչպես նաև Բանկի նախաձեռնությամբ այլ տեղեկությունների հիման վրա

  •  Վարկառուն, առկայության դեպքում՝ համավարկառուն և/կամ երաշխավորը, չպետք է ունենան գործող ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ/ երաշխավորություններ,
  •  Վերջին մեկ տարվա ընթացքում վարկառուն ,առկայության դեպքում՝ համավարկառուն և/կամ երաշխավորը, չպետք է ունենան հսկվող դասից բարձր դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով հանրագումարային 10 օր և ավելի ուշացումներ /բացառությամբ երաշխավորությունների/,

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

  • Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Զսպանակաձև (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

Գրավադրվող գույքի գնահատում

Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում Ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Ապահովագրություն

Հաճախորդի կողմից կատարվում է գույքի Կասկո ապահովագրություն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների միջոցով:

Տույժ

  •  Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսագումարի 0.13 տոկոսի չափով:
  •  Վարկի վաղաժամկետ մարման դեպքում չի կիրառվում տուգանք/միջնորդավճար:

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1. Վարկային հայտ-հարցաթերթիկ,
2. Վարկառուի, առկայության դեպքում՝ համավարկառուի և/կամ երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը) և հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք /չի պահանջվում նույնականացման քարտի ներկայացման դեպքում/,
3. Վարկառուի, առկայության դեպքում համավարկառուի/երաշխավորի ԱՔՌԱ հարցման համաձայնությունը և ԱՔՌԱ հարցումը,
4. Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիր կամ համապատասխան այլ փաստաթուղթ,
5. Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին` տրանսպորտային միջոցի գրավի պետական գրանցման վկայականը Բանկին հանձնելուց հետո,
6. Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայական (վարկի հաստատումից հետո),
7. Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո),
8. Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայական/ներ/ը (առկայության դեպքում), ամուսնու անձը հաստատող փաստաթղթերը, ԱՔՌԱ համաձայնությունն ու ԱՔՌԱ հարցումը, ընդ որում վարկառուն ու գրավատուն կարող են լինել տարբեր անձինք միայն այն դեպքում , երբ վերջինները հանդիսանում են փոխկապակցված անձինք համաձայն Բանկերի և Բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի
9. Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Տեղեկատվական ամփոփագիր