Թեժ գիծ +37410 511 211

Հաճախ տրվող հարցեր

Օգտակար հղումներ

Օգտակար հղումներ
Փաստաթղթի անվանում Հղում
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Հիմնական պայմանները և ծառայությունների պայմանները https://conversebank.am/hy/Basicconditions/
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Հաշիվների բացման և վարման սակագները https://conversebank.am/hy/open-account/
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Վճարային քարտերի թողարկմա և սպասարկման սակագները https://conversebank.am/hy/cards/
Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները https://conversebank.am/hy/Converse-Cardsrules/
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ գաղտնիության քաղաքականությանը https://conversebank.am/u_files/file/PrivacyPolicy.pdf

 

Ինչպե՞ս մարել օվերդրաֆտը

Օվերդրաֆտը մարելու համար Հաճախորդին տրամադրվում է 15 օր արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած /քաղվածքի ձևավորման օր է հանդիսանում յուրաքանչյուր ամսվա 25-ը, իսկ աշխատավարձային նախագծերի դեպքում` յուրաքանչյուր ամսվա 10-ը կամ 25-ը` ըստ հաճախորդի ցանկության/: Այդ ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում: Քարտապանը կարող է մուտքագրել օգտագործած գումարը կամ մեկ թվով, կամ մաս-մաս իր քարտային հաշվին՝ ուշադիր լինելով, որ մուտքերը հղվեն օգտագործված մասի մարմանը, ապա կանխիկացնել կամ փոխանցել այդ դրամական միջոցները:

Հավելյալ ժամկետի ավարտին քաղվածքով ձևավորված պարտավորությունն ամբողջությամբ չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` համաձայն Բանկի հետ կնքված պայմանագրի:

Եթե հաճախորդը կորցրել է պլաստիկ քարտը, կամ մոռացել է PIN կոդը, ինչ պետք է անել

Պլաստիկ քարտը կորցնելու կամ PIN կոդը մոռանալու դեպքում հաճախորդը մոտենում է Կոնվերս Բանկի ցանկանացած մասնաճյուղ և գրում է պլաստիկ քարտի վերաթողարկման դիմում:

Նաև քարտի կորստի դեպքում կարող եք զանգահարել Կոնվերս Բանկի թեժ գիծ 010 511 211 կամ  010 440 380, 010 545 514:

Օրվա ընթացքում քարտային հաշիվներին կատարված մուտքերը ի՞նչ հաճախականությամբ են ակտիվանում

Քարտային հաշվին մուտքագրվող գումարները քարտին ակտիվանում են հետևյալ հաճախականությամբ.

Աշխատանքային օրերին

  • Մինչև 9:30 մուտքագրվող գումարները նույն օրը ժամը 10:30-ից հետո,
  • 9:30-12:00 մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են նույն օրը ժամը 13:00-ից հետո,
  • 12:00-18:00 մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են մուտքագրման պահից սկսած մեկ ժամվա ընթացքում:

Առգրավված քարտեր /բանկոմատները ի՞նչ հաճախականությամբ են բացվում:

Բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հաճախորդը զանգահարելով + 374 10 511 211 հեռախոսահամարով տեղեկանում է արդյոք պլաստիկ քարտն արդեն գտնվում է Գլխամասային գրասենյակում, թե ոչ: Միայն դրական պատասխան սանալուց հետո անձնագրով մոտենում է Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակ /հասցե` ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Վ.Սարգսյան 26/1/

Բանկի մասնաճյուղերի աշխատաժամերը և հերթապահությունների գրաֆիկը

Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատանքային օրերին և ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ

Բանկային գաղտնաբառը իրենից ի՞նչ է ներկայացնում և ինչպես կարելի է այն փոփոխել կամ ճշտել

Հեռախոսազանգերի միջոցով հնարավոր է ինֆորմացիա ստանալ հաճախորդի տվյալների վերաբերյալ, հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը PIN կոդը չէ:
Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում խնդրում ենք անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ: 

Ինչպե՞ս կարելի է փոփոխել կամ ճշտել գաղտնաբառը:

 Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում հարկավոր է անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Հեռախոսազանգերի միջոցով հաճախորդի տվյալների, ինչպես նաև հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ ինֆորմացիա ստանալ հնարավոր է՝ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը PIN կոդը չէ: