Թեժ գիծ +37410 511 211

"Էքսպրեսս"

 Ուսանողական վարկ "ԷՔՍՊՐԵՍՍ"

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր հանդիսանում են  Բանկի կողմից հաստատված ԲՈՒՀ-ի  ուսանող:

Պայմաններ

Վարկի գումար և արժույթ

100,000 - 1,000,000 ՀՀ դրամ*

Վարկի ժամկետ

12 - 18 ամիս, բայց ոչ ավելի, քան ուսման ավարտը

Տարեկան անվանական տոկոսադրույք

17.5%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

20.08 - 23.83%

Հայտի ուսումնասիրության վճար

0

Տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 2%

Վարկի և տոկոսների մարման եղանակ

Անուիտետային /հավասարաչափ ամսական մարում/

* Առավելագույն գումարը չի կարող գերազանցել ամբողջ ուսման վարձը:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը:
 

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Ապահովում
  • Վարկառուի ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի և/կամ այլ անձի անձնական երաշխավորություն
  • Բանկի պահանջով` Բանկի կողմից ընդունելի գրավ

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Սահմանափակումներ
  1. Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և երաշխավոր/ներ/ի ամսական զուտ եկամտի 70%-ը
  2. Վարկի համար դիմելու պահին վարկառուն և երաշխավոր/ներ/ը չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները),
  3. Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վարկառուի և երաշխավոր/ներ/ի որևէ պարտավորության գծով չպետք է առկա լինի «հսկվողից»-ից խիստ դասով դասակարգում/:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

1,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

17.5%

Մարման ժամկետ

18 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

 Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

63,568

Ընդհանուր տոկոսագումար

144,218

Մարումների հանրագումար

1,144,218

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

 

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
  • Հավելյալ քաղվածքի տրամադրում1՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  •  Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1

Վարկային հայտ-հարցաթերթիկ

2

Վարկառուի և երաշխավոր(ներ)ի/գրավատու(ներ)ի անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը)

3

Երաշխավորի աշխատավայրից տեղեկանք, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)

3.1

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի վարձակալություն, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ


3.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, նաև անհրաժեշտության դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն, եթե վերջինս հանդիսանում է երաշխավորի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:

4

Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը (տվյալ ուս. տարվա մնացորդային գումարի չափը), ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը: Տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության կնիքով, համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ:

5

Ուսումնական հաստատությունից ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն), եթե սույն տեղեկությունը ներառված չէ տեղեկանքում:

6

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր:

 

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ հայտատուի վարկունակությունը ստուգելու համար,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 3 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատության հաշվի համարին՝ յուրաքանչյուր կիսամյակ/տարին մեկ՝ ըստ հաճախորդի կողմից տրված վճարման հանձնարարականի:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է` https://www.fininfo.am/usanoxakan-vark

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ"ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15 "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ i[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Թարմացվել է 20.01․2023թ.17:30

Բանկի համար ընդունելի ԲՈՒՀ-երի ցանկ

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 20․01․2023

Ֆինանսներ բոլորի համար