Թեժ գիծ +37410 511 211

Հիփոթեքային վարկ - "Estate Investment and Development"

Կոնվերս Բանկի և "Իսթեյթ Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ" ընկերության հետ համատեղ հիփոթեքային վարկ

Այսուհետ կարող եք ձեռք բերել և վերանորոգել "Իսթեյթ Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ" ընկերությունից (հասցե՝ ք. Երևան, Անաստաս Միկոյան 2/3) բնակարաններ արտոնյալ պայմաններով՝ 

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ

Վարկի արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Վարկի առավելագույն գումար 40,000,000 ՀՀ դրամ Առանց սահմանափակման
Վարկի առավելագույն ժամկետ 15 տարի 20 տարի
Վարկի տոկոսադրույք (ԿԲԼՏ*+5.75)%1 (ԿԲԼՏ* + 7)%1 (ԿԲԼՏ* + 8.3)%1
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն 85% Անշարժ գույքի ձեռք բերման փաստացի գնի նկատմամբ (գնման իրավունքի) սակայն ոչ ավել Հսկիչ գնի2 85%-ը,
Առանձին դեպքերում՝ կախված հաճախորդի վարկունակության բարձր մակարդակից, մասնավորապես՝ վարկառուն ունի դրական վարկային պատմություն՝ Վարկի դիմելու պահին համաձայն Աքռա հարցման և Բանկին հայտնի այլ տեղեկությունների հիման վրա հաճախորդի՝ վարկային պարտավորությունների գծով ժամկետանց օրերի հանրագումարը չի գերազանցում 10 օրացուցային օրը, ունի փաստաթղթերով հիմնավորված եկամուտ և վարկառուի /առկայության դեպքում՝ նաև համավարկառուների/ ունեցած ընդհանուր բոլոր վարկերի /ներառյալ հայցվող վարկը/ և դրանց տոկոսագումարների ամսական մարումների հանրագումարի և վարկառուի /առկայության դեպքում նաև համավարկառուների/ եկամտի հարաբերակցության ցուցանիշը չի գերազանցում 60%-ը, Բանկի որոշմամբ վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծությունը կարող է սահմանվել Անշարժ գույքի փաստացի ձեռքբերման գնի (գնման իրավունքի) 90%-ը, սակայն ոչ ավելի, քան Հսկիչ գնի2 90%-ը,
Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում ձեռքբերվող անշարժ գույքի (գնման իրավունքի) Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 80%, սակայն ոչ ավելի, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը:
Վարկի տրամադրման միանվագ վճար Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս)
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար 2,000 ՀՀ դրամ

 

Ապահովում

  • Գնման իրավունքի գրավ, իսկ գնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում ՝ ձեռք բերվող անշարժ գույքի գրավ,
  • Կառուցապատողի հատուկ հաշվին առկա Գնորդի կողմից մուտքագրված միջոցների կամ դրանց մի մասի գրավ, եթե առկա է համաձայնություն հօգուտ բանկի գրավադրման վերաբերյալ:
  • Ձեռքբերվող գույքի կանխավճարի բացակայության դեպքում՝ հավելյալ անշարժ գույքի գրավ: 
Հաճախորդներին առաջարկվող հիմնական վարկային պայմանագրով (այսուհետ՝ ՀՎՊ) սահմանվող վարկավորման առավելագույն չափ Ձեռքբերվող գույքի Հսկիչ գնի մեծություն, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքի Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%:

*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք)

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք

Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով սահմանված չափ

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  •  "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  •  "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Այլ պայմաններ

Ձեռքբերվող գույքի գնահատում չի պահանջվում:

Ձեռքբերվող գույքի կանխավճարը վարկային հայտի ներկայացման պահին մուտքագրվում է "Իսթեյթ Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ" ընկերության անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին:

Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Նորամուտ" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների:

Բնակելի Անշարժ գույքի վերանորոգում

Վարկի արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Վարկի առավելագույն գումար 30 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո
Վարկի առավելագույն ժամկետ 10 տարի
Վարկի տոկոսադրույք (ԿԲԼՏ*+6.75)%1 (ԿԲԼՏ* + 7)%1 (ԿԲԼՏ* + 9.3)%1
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն
  •  Լիկվիդային արժեքի 60%
  •  Սույն որոշմամբ սահմանված ՀՎՊ առկայության դեպքում՝ ՀՎՊ-ով սահմանված վարկավորման առավելագույն սահմանաչափից պակասեցված նույն ՀՎՊ ներքո տրամադրված՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկի մնացորդը
Վարկի տրամադրման միանվագ վճար Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս)
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար 2,000 ՀՀ դրամ

 

Ապահովում

Վարկը պետք է ապահովված լինի վերանորոգվող անշարժ գույքի կամ դրա գնման իրավունքի և/կամ հավելյալ անշարժ գույքի կամ հատուկ հաշվին առկա միջոցների գրավով
Հաճախորդներին առաջարկվող հիմնական վարկային պայմանագրով սահմանվող վարկավորման առավելագույն չափ Ձեռքբերվող գույքի Հսկիչ գնի մեծություն, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքի Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%: 

*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք)

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք

Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով սահմանված չափ

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  •  "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  •  "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Այլ պայմաններ

Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Մոդեռն" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների

**Վերանորոգման վարկերի դեպքում վարկառուն պարտավորվում է վերանորոգման աշխատանքներն ավարտել պայմանագրով նախապես սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան 1 /մեկ/ տարվա ընթացքում, որից հետո վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիտորինգի, իսկ մոնիտորինգի արդյունքները ենթակա են փաստաթղթավորման և պահպանման՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի

1 Կանխավճարը 50% և ավելի լինելու դեպքում Բանկի Իրավասու մարմնի հաստատմամբ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել. ՀՀ դրամով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 4.75)%, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 6)%, եվրոյով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 7.8)%:

2 Հսկիչ գինը սահմանված է Բանկի կողմից որպես անշարժ գույքի մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի համար, որը կազմում է առավելագույնը 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ առանց վերանորագման բնակարանների համար և 800 ԱՄՆ դոլար՝ վերանորոգմամբ բնակարանների համար(սահմանվելու է կառուցապատողի կողմից ներկայացվող տեղեկանքով)՝ բազմապատկած ձեռք բերվող անշարժ գույքի ընդհանուր մակերես՝ արտահայտված քառակուսի մետրով: Այլ արժույթով վարկավորման դեպքում տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Բանկի ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքով:

Նորամուտ անշարժ գույքի ձեռքբերման վարկի տեղեկատվական ամփոփագիր

Մոդեռն անշարժ գույքի վերանորոգման վարկի տեղեկատվական ամփոփագիր