Թեժ գիծ +37410 511 211

Converse Transfer

 

"Converse Transfer"-ը հայաստանյան վճարահաշվարկային համակարգ է, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց կատարել առանց հաշվի բացման անհասցե ոչ առևտրային փոխանցումներ: Համակարգի միջոցով հնարավոր է կատարել և ստանալ արագ դրամական փոխանցումներ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում, ինչպես նաև ստանալ արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից:

Պայմաններ

Մեկ գործարքի առավելագույն չափ

5,000,000 ՀՀ դրամ

10,000 ԱՄՆ դոլար

10,000 Եվրո

600,000 ՌԴ ռուբլի

Փոխանցումների իրականացում

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

Վճարումների իրականացում

Փոխանցման համարի (գաղտնագրի) նիշերի քանակ

9 - 10

Փոխանցման կատարման տևողություն

Մինչև 10 րոպե

Միջնորդավճար

Փոխանցվող գումարի 0.7%

"Converse Transfer" համակարգի ինտերնետային կայքի հղում

https://conversebank.am/hy/converse-transfer/

  • Ստացման գործարքի դեպքում լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
  • Միջնորդավճարի գումարը գանձվում է միայն ՀՀ դրամով, այլ արժույթով ներկայացնելու դեպքում իրականացվում է արտարժույթի փոխանակում՝ հիմք ընդունելով գործարքի կատարման պահին Բանկում գործող տարադրամի փոխարժեքները:

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ուղարկված փոխանցումների չեղարկում, վավերապայմանների փոփոխություն
  1. Կատարված դրամական փոխանցումը հնարավոր է չեղարկել, կամ ստացողի վավերապայմանները փոփոխվել փոխանցողի պահանջով, նրա գրավոր դիմումի հիման վրա: Փոխանցման վավերապայմաններից կարելի է փոփոխել միայն ստացողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:
  2. Կատարված փոխանցումը "Converse Transfer" համակարգով կարող է վճարվել 60 օրացուցային օրվա ընթացքում: 60 օրից հետո փոխանցման վճարումը դառնում է անհասանելի և փոխանցողը պետք է դիմի Բանկ:
  3. Դրամական փոխանցման հետ կանչի կամ չեղյալացման դեպքում լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում, միևնույն ժամանակ ետ է վերադարձվում Փոխանցողի բանկի ելքային մջնորդավճարը:

Պահանջվող փաստաթղթեր և տեղեկատվություն

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ

 

Նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը և հեռախոսահամարը

 

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ

 

Նշել փոխանցման համարը (գաղտնագիրը),

 

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որում նշված կլինեն գումարի չափը, արժույթը, փոխանցման գաղտնագիրը և այլ վավերապայմաններ:

Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում գաղտնագիրը տրամադրել միայն փոխանցումը ստացողին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

 Տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Ուշադրություն

Կոնվերս Բանկը սահմանում է տարադրամի փոխանակման արտոնյալ փոխարժեք բոլոր նրանց համար, ովքեր Բանկի հետ համագործակցող արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացած արտարժույթը կփոխանակեն ՀՀ դրամով.

-     ԱՄՆ դոլար կամ Եվրո փոխարկելու դեպքում՝ գործող կանխիկ առքի փոխարժեք + 1 ՀՀ դրամ,

-     ՌԴ ռուբլի փոխարկելու դեպքում՝ գործող անկանխիկ առքի փոխարժեք:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ սահմանված կարգով ծանուցելով այդ մասին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով:

Բանկը պատասխանատվություն չի կրում.

-     Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար:

-     Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար:

-     Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար:

 

Ծառայության մատուցման վայր

"Converse Transfer" արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով կարող եք կատարել և ստանալ փոխանցումներ Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների Սպասարկման Գրասենյակում և մասնաճյուղերում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-money-transfers:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով

Viber՝ +374 95 511 211
Skype՝ conversebank-callcenter
 

 Թարմացվել է 13.08.2021թ. 12:00  

Տեղեկատվական ամփոփագիր

"Կոնվերս-Տրանսֆեր" վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը