Ավանդ "Կարաս"
Տարեկան տոկոսադրույքը |
6 ամիս | 1 տարի | 18 ամիս | 2 տարի | 3 տարի | 4 տարի | 5 տարի | |
ՀՀ դրամ | 6.5% | 8.5% | 8.75% | ԿԲՀՏ1-1.75% | ԿԲՀՏ1-1.25% | ԿԲՀՏ1-0.75% | ԿԲՀՏ1-0.25% | |
ԱՄՆ դոլար | 2% | 4% | 4.25% | ԿԲՀՏ1 -1.75% | ԿԲՀՏ1-1.25% | ԿԲՀՏ1-0.75% | ԿԲՀՏ1-0.25% |
"ԿԱՐԱՍ" ավանդատեսակը գումարի ավելացման իրավունքով բանկային ավանդի տեսակ է, որն ընդունվում է ավանդատուի պահանջով` գումարի ավելացման պայմանով:
Ավանդի ներդրման պայմաններ՝
Նվազագույն գումարը |
|
|||||||||||
Ավանդի առավելագույն գումար (սկզբնական ներդրված գումարի և համալրվող գումարների հանրագումար)* |
|
|||||||||||
Ավանդի ժամկետը |
6 ամիս - 5 տարի | |||||||||||
Տոկոսների վճարումը |
Ժամկետի վերջում Տարեկան մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա |
|||||||||||
Ավանդի գումարի մասնակի ելքագրում |
Ավանդի գումարի նվազեցումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի համալրվող գումարների հանրագումարի (ներառյալ սկզբնական ներդրված գումարը) 60%-ը |
1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք
* Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ ՛՛Կարաս՛՛ ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, ընդ որում եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է ՛՛Կարաս՛՛ ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
՛՛Կարաս՛՛ ավանդի մարման /այդ թվում՝ վաղաժամկետ/ օրվանից հաշվարկված նախորդ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Բանկի համապատասխան իրավական ակտ/եր/ով սահմանված կարգով համալրումներ իրականացնելու դեպքում վերջինիս Բանկի սեփական ռեսուրսների միջոցներով կարող է տրամադրվել անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ՝ համաձայն տվյալ վարկատեսակի համար Բանկում սահմանված գործող պայմանների, բացառությամբ տոկոսադրույքի, որը սահմանվում է տվյալ վարկատեսակի համար սահմանված տոկոսադրույքի նվազագույն շեմից մեկ տոկոսային կետ պակաս՝ պայմանով, որ ավանդի մնացորդն ուղղվելու է անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի տրամադրմանը:
Առանձին դեպքերում "Կարաս" ավանդատեսակը ֆիքսված տոկոսադրույքով, ինչպես նաև ավանդի առավելագույն գումարի չափի (և՛ սկզբնական ներդրվող, և՛ հանրագումարային) շեղումով կարող է ընդունվել միայն Գործադիր տնօրենի կողմից հաստատման դեպքում:
Տեղեկատվական ամփոփագիր և հաշվարկի օրինակ
Ուշադրություն
Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում. Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/