Թեժ գիծ +37410 511 211

"Արցախ" վարկեր

"Արցախ" վարկ

Արցախի Ներդրումային Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից վերաֆինանսավորվող վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) "Ստեփանակերտ" մասնաճյուղում՝ Ստեփանակերտ  քաղաքում բնակարանի, բնակելի տան ձեռքբերման, կառուցման, վերանորոգման նպատակով:

Վարկառու

Արցախի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 1-ի N24-Ն որոշմամբ հաստատված «Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգով» (այսուհետ՝ Կարգ) սահմանված անձանց շրջանակ

Գումար

Ձեռքբերում / կառուցապատում

1,000,000 - 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վերանորոգում

1,000,000 - 7,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Ժամկետ

Ձեռքբերում / կառուցապատում

5 - 15 տարի

Վերանորոգում

1 - 10 տարի

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

15%

12%

Փաստացի*

Ձեռքբերում/կառուցապատում

0.27 - 16.64%

0.09 - 9.87%

Վերանորոգում

0.96 - 24.00%

0.28 - 23.27%

Տոկոսագումարը ենթակա է սուբսիդավորման Հիմնադրամի կողմից` 20%, 30%, 40%, 50% և 100%-ի չափով

Սուբսիդավորման մեծությանը և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` 
http://www.arlexis.am/DocumentView.aspx?DocID=28043

Վարկ / գրավ առավելագույն հարաբերակցություն

Գնահատված շուկայական (ձեռքբերման դեպքում՝ գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի) արժեքի 70%:


Մարման եղանակներ

Զսպանակաձև (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Հիմնադրամի կողմից վարկի տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման դեպքում վարկի մարման եղանակը սահմանվում է «զսպանակաձև»:

Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

Այս եղանակը կարելի է ընտրել վարկի գումարի և գրավի շուկայական կամ իրացվելի (կախված վարկի նպատակից) արժեքի հարաբերությունը 50% չգերազանցելու դեպքում:

Ապահովագրություն

Բանկի կողմից կատարվում է գրավադրված անշարժ գույքի ապահովագրություն, ընդ որում, որպես շահառու հանդես է գալիս Բանկը:

* Տարեկան փաստացի տոկոսադրույքը, բացի Բանկի կողմից սահմանված վճարներից, ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման:
Ձեռքբերման դեպքում սեփականության իրավունքի գրանցման և միասնական տեղեկանքի վճարները չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում, քանի որ հաճախորդի կողմից ենթակա են վճարման` անկախ գույքի ձեռքբերման վճարումը կրեդիտով կամ առանց կրեդիտի (cash price) կատարելու հանգամանքից: Սուբսիդավորման տոկոսադրույքը ևս չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: 

ԿԲԼՏ - Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Հաճախորդի կողմից կատարվող վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

0

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5% (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)

Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար

ՀՀ դրամով վարկերի համար՝ 2,000 ՀՀ դրամ

ԱՄՆ դոլարով վարկերի համար՝ 0


Գրավի առարկայի գնահատման ծախսեր

Բնակարան

Առանձնատուն

Տնամերձ հողամաս

18,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

5,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեում

30,000 ՀՀ դրամ

Մտածելու ժամանակ

Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը համամասնորեն կնվազեցնի/կվերադարձնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը, կրեդիտի սպասարկման և տրամադրման վճարները: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ պետական (նոտարական, գրավի իրավունքի գրանցման և այլն) և գրավի գնահատման վճարները։
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

 

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար, սպասարկման վճար - մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Պայմաններ և սահմանափակումներ

 

1. OTI ≤ 50%

OTI - Վարկի տրամադրման պահին տվյալ վարկի և վարկառուի/համավարկառուների անունով առկա մյուս բոլոր վարկերի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը այդ նույն անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարին:

2. Եկամուտների հաշվարկի մեջ կարող են ներառվել այլ անձանց եկամուտներ. այդ դեպքում տվյալ անձինք դիտարկվում են որպես համավարկառու:

3. Բնակարան/բնակելի տուն ձեռք բերած վարկառուն պարտավոր է եռամսյա ժամկետում (կառուցապատման դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) ապահովել իր հետ միասին պետական ֆինանսական աջակցություն ստացած անձանց հաշվառումը ձեռք բերված բնակարանում կամ բնակելի տանը:

4. Շահառուն և իր հետ համատեղ աջակցություն ստացած շահառուները պարտավոր են նոր ձեռքբերվող բնակելի տարածքի սեփականության իրավունքի գրանցման պահից (կառուցապատման դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից) հետո մեկ տարվա ընթացքում վաճառել մինչև պետական աջակցությունն ունեցող բնակելի տարածքը` տվյալ պահին գործող լիկվիդացիոն արժեքից ոչ ցածր արժեքով և գործարքի արդյունքում ստացած գումարն ամբողջությամբ ուղղել պարտավորության մարմանը:

5. Վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 65-ը:

6. Գրավադրման ենթակա է բացառապես Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքը:

7. Վարկի ամբողջ գործողության ընթացքում պետք է պահպանվի վարկի նպատակային օգտագործումը:

8. Ձեռքբերման վարկի դեպքում վաճառողն ու ձեռքբերողը չպետք է հանդիսանան միևնույն ընտանիքի անդամ:

9. Վերանորոգման / կառուցապատման վարկերի դեպքում աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից 1 տարի հետո:

10. Վերանորոգման վարկի դեպքում վերանորոգվում/բարելավվում է վարկառուի սեփականությունը հանդիսացող բնակարանը/առանձնատունը:

11. Կառուցապատման վարկի դեպքում վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիտորինգի վարկի տրամադրմանը հաջորդող 6-րդ ամսից սկսած, առնվազն երկամսյա պարբերականությամբ մինչև կառուցապատման աշխատանքների վերջնական ավարտը: Վարկառուն վարկի ստացման օրվանից 12 ամիս հետո պետք է Բանկ ներկայացնի կառուցապատվող շինության գնահատման ակտը, գնահատված բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

Վարկառուի (առկայության դեպքում՝ համավարկառուի)

վարկային պատմության հանդեպ պահանջներ

·         ա) Վարկի համար դիմելու պահին չպետք է առկա լինեն ժամկետանց վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող երաշխավորություններ

·         բ) Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում որևէ վարկի գծով չպետք է առկա լինի «ստանդարտ»-ից ավելի խիստ դասով դասակարգում

·         գ) Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում չպետք է արձանագրված լինեն բոլոր վարկերի գծով հանրագումարային 30 և ավելի օր ուշացումներ

բ) և գ) պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա

 

Ուշադրություն

Կարգով սահմանված պահանջին համապատասխանող շահառուներին Հիմնադրամը տրամադրում է Բանկի կողմից բնակարան գնելու նպատակով հիփոթեքային վարկի տրամադրման համար անհրաժեշտ կանխավճարի մի մասը` անհատույց կամ նպատակային անտոկոս փոխառության՝ Կարգով սահմանված պայմաններով:

Հիմնադրամը նպատակային անտոկոս փոխառությամբ կանխավճարը տրամադրում է շահառուին պայմանագիր կնքելու միջոցով, որի ապահովման համար Բանկի գրավոր համաձայնությամբ կնքվում է գնվող բնակելի տարածքի հաջորդող գրավի պայմանագիր:

Նպատակային անտոկոս փոխառությամբ տրամադրված կանխավճարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման հիփոթեքային վարկի մարման ժամկետում և պարբերականությամբ: Վարկի վաղաժամկետ լրիվ մարման դեպքում շահառուն պարտավոր է հաջորդ հինգ տարվա ընթացքում համամասնորեն մարել նպատակային անտոկոս փոխառության գումարը:

Շահառուի վարկային պայմանագրի լուծման դեպքերում Բանկը կարող է ինքնուրույն իրացնել գրավադրված գույքը` Հիմնադրամի կողմից նպատակային անտոկոս փոխառությամբ կանխավճարի դիմաց տրված գումարի անմիջապես վերադարձման պայմանով:

Աջակցություն ստացած շահառուի ֆինանսական հնարավորությունների ընթացիկ ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամը կարող է առաջադրել նպատակային անտոկոս փոխառությամբ ստացած կանխավճարի մասնակի հատուցված գումարի ավելի վաղ ժամկետներում մարման պայման: Այդ դեպքում նպատակային անտոկոս փոխառության մարման տարեկան գումարը չի կարող գերազանցել վարկի տարեկան մարվող գումարի 50%:

Վարկի ապահովում

  1. Ձեռքբերվող, վերանորոգվող կամ կառուցվող անշարժ գույքի գրավ: Բնակելի տան կառուցման դեպքում գրավադրվում է հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակելի տունը, և լրացուցիչ անշարժ գույք
  2.  Երաշխավորություն

Որպես երաշխավոր կարող է հանդես գալ կայուն և հիմնավորված եկամուտ ունեցող և/կամ որևէ անշարժ
գույքի միանձնյա սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձ/ինք:

Երաշխավորը.

  • Չպետք է ունենա խնդրահարույց (ներառյալ՝ ժամկետանց) վարկային պարտավորություններ վարկի համար դիմումը ներկայացվելու պահին, և
  • Վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա վարկային պարտավորությունների (ներառյալ՝ բոլոր վարկերի և երաշխավորությունների) գծով գումարային 30 և ավելի օր ուշացումներ
  • Չի կարող միաժամանակ հանդես գալ որպես տվյալ վարկի համավարկառու

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝
• երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
• հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
• առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
• 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
• վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝
• ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
• վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

20,000 ԱՄՆ դոլար

Անվանական տոկոսադրույք

9.6%, (12%, որի 20%-ը կսուբսիդավորվի)

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

259.89

Ընդհանուր տոկոսագումար

11,186.97

Մարումների հանրագումար

31,186.97

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • Հավելյալ քաղվածքի տրամադրում հիփոթեքային վարկերի (այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու) վերաբերյալ՝ տարեկան 4 անգամ, հաճախորդի նշած ժամանակահատվածով՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ

 Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
 Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
 

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Առուվաճառքի գործարքի վճարման ապահովման (էսքրոու) ծառայության մատուցում Բանկի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռք բերող հաճախորդների դեպքում` 10,000 ՀՀ դրամ՝ անկախ գործարքի գումարից
  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

 Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 

Վարկային հայտի դիտարկման նպատակով Բանկ ներկայացվող նախնական փաստաթղթեր

1

Վարկառուի/համավարկառուի/ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (ՀԾՀ չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ), երեխաների ծննդյան վկայական (առկայության և անհրաժեշտության դեպքում)

2

Վարկառուի/համավարկառուի/ընտանիքի անդամների ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական (առկայության դեպքում)

3

Վարկառուի/համավարկառուի բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ՝ տրված համատիրության կողմից, և ԼՂՀ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տրամադրված տեղեկանք՝ վարկառուի բնակության վայրի, անշարժ գույքի բնակելի մակերեսում հաշվառված անձանց վերաբերյալ /3-րդ ձև/ (անհրաժեշտության դեպքում)

4

Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), տեղեկանքի վաղեմությունը՝ 15 օրից ոչ ավելի

5

Ձեռքբերվող/վերանորոգվող/կառուցապատվող/լրացուցիչ գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հիմքեր), սեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայական (առկայության դեպքում):

6

Ձեռքբերվող/վերանորոգվող/կառուցապատվող/լրացուցիչ գրավադրվող անշարժ գույքի նախնական գնահատման հաշվետվություն

7

Նախահաշիվ (վերանորոգման և կառուցապատման դեպքում):

8

Վերանորոգվող/կառուցապատվող անշարժ գույքի նախնական վիճակի լուսանկարներ

9

Կառուցապատման՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծ, շինարարության թույլտվություն, կառուցապատողի հետ կնքված պայմանագիր (առկայության դեպքում):

10

Հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին ծանուցում (տրամադրվում է ԱՆՀ կողմից)

11

Այլ փաստաթղթեր` Բանկի պահանջով

Վարկային հայտի բավարարման դեպքում ներկայացվող փաստաթղթեր

1

Հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին երաշխավորագիր (տրամադրվում է ԱՆՀ կողմից)

2

Ձեռքբերվող/վերանորոգվող/կառուցապատվող/լրացուցիչ գրավադրվող անշարժ գույքի հիմնական գնահատման հաշվետվություն

3

Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ

4

Վերանորոգվող/կառուցապատվող տան լուսանկարներ (կարող է պահանջվել յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո, ինչպես նաև ընթացիկ մոնիթորինգի շրջանակներում)

5

Այլ փաստաթղթեր` Բանկի պահանջով

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակար"-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով:
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ վարկի նպատակային օգտագործման համապատասխանությունը և Վարկառուի վարկունակությունը ստուգելու համար:
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի միայն "Ստեփանակերտ" մասնաճյուղում:
Վարկի գումարը կարող է փոխանցվել անմիջապես վաճառողի/կառուցապատողի հաշվին, կամ տրամադրվել վարկառուին` հաշվին մուտքագրման եղանակով: Եթե տրամադրում ենք վարկառուին ապա վարկառուն պետք է ներկայացնի ապացույցներ, որ վարկի գումարը ամբողջությամբ փոխանցել է վաճառողին/կառուցապատողին:

 Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/hipotekayin-varker ։

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Թարմացվել է 01․07.2023թ.15:00

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի տրամադրման պայմանները մինչ 1․07․2023

Վարկի տրամադրման պայմանները մինչ 20.01.2023

Վարկի տրամադրման պայմանները մինչ 27.12.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 18․11․2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 19․10․2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 09․09․2022

Ֆինանսներ բոլորի համար