Թեժ գիծ +37410 511 211

Վարկ "Ագրո"

Վարկ "Ագրո"

"Ագրո" վարկատեսակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում /բացառությամբ ք.Երևանի/ գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ-ում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերին:

"Ագրո" վարկատեսակի վարկառուներ կարող են հանդիսանալ ՀՀ-ում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, ովքեր ցանկանում են՝

  •  ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում գործող իրենց բիզնեսը,
  •  ցանկանում են հիմնել նոր գյուղատնտեսական տնտեսություններ
 Տարեկան տոկոսադրույքներն ու ժամկետներն՝ ըստ արժույթների
Արժույթ/Ժամկետ   Մինչև 24 ամիս  Մինչև 84 ամիս
  ՀՀ դրամ  11% 12%
 ԱՄՆ դոլար  8.5%  9%
 Վարկի համար մեկ վարկառուին տրամադրվող գումար
  •  նվազագույն գումար՝ 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  •  առավելագույն գումար՝ 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ:
 Հայտի ուսումնասիրման վճար  0 ՀՀ դրամ
 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
 մինչև 24 ամիս ներառյալ մարման ժամկետով վարկերի համար՝ տրամադրվող վարկի գումարի 0.5%, իսկ 24 ամսից ավել ժամկետայնությամբ Վարկի համար՝ 1%
 Վարկավորման գործընթացի և ծրագրերի իրականացման կայացման փուլում բիզնես խորհրդատվության տրամադրում  անվճար

Վարկավորումը չի կարող իրականացվել հետևյալ նպատակներով՝

  •  Երրորդ անձանց նկատմամբ պարտքի մարում,
  •  Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի արտադրություն, վերամշակում և առևտուր,
  •  Գյուղատնտեսության կամ հարակից ոլորտների հետ չառնչվող գործունեություն,
  •  Թունաքիմիկատների առք և վաճառք,
  •  Թորած /թունդ/ ոգելից խմիչքների արտադրություն, վերամշակում և վաճառք:

Այլ պայմաններ

  • Վարկառուն պարտավոր է սեփական միջոցներից ներդրում կատարել ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով: Ընդ որում, սեփական միջոցներից ներդրումներ են համարվում ֆինանսական, գույքային ներդրումները և աշխատանքների կատարման ձևով կատարված ներդրումները:
  • Վարկի գումարի շրջանակներում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 20% և ավելին կազմելու դեպքում՝ վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 24 ամիս, իսկ մինչև 20%-ի դեպքում՝ 84 ամիս մարման ժամկետ:
  • Մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 18 ամիս:
  • Վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսադրույքը սահմանվում է հաստատուն:

3. "ԱԳՐՈ" վարկատեսակով հաստատված վարկերը տրամադրվելու են ՀՀ և "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի միջև 07.12.2012թ. կնքված թիվ "ՓՀ-10-12 Փոխառության համաձայնագրի" շրջանակներում:

3 կետում նշված ծրագրի շրջանակներում հայտի մերժման կամ դրամական միջոցների բացակայության դեպքում հաստատված վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով.
Տարեկան տոկոսադրույքներն ու ժամկետներն՝ ըստ արժույթների.

Արժույթ/Ժամկետ Մինչև 24 ամիս Մինչև 84 ամիս
ՀՀ դրամ Առաջին տարվա համար սկսած 12%-ից, որից հետո՝ ԿԲԼՏ+5.75%, բայց ոչ պակաս քան 12%-ը: Առաջին տարվա համար սկսած 12.5%-ից, որից հետո՝ ԿԲԼՏ+6.25%, բայց ոչ պակաս քան 12.5%-ը:
ԱՄՆ դոլար Առաջին տարվա համար սկսած 9%-ից, որից հետո՝ ԿԲԼՏ+6.5%, բայց ոչ պակաս քան 9%-ը: Առաջին տարվա համար սկսած 9.5%-ից, որից հետո՝ ԿԲԼՏ+7%, բայց ոչ պակաս քան 9.5%-ը:

Ընդհանրական թերթիկ (Ծրագրային)

Ընդհանրական թերթիկ