Թեժ գիծ +37410 511 211

Սուբսիդավորվող Գյուղատնտեսական Վարկեր

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության "Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ԳՖԿ) հետ ունեցած համագործակցության պայմանագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում է ՀՀ դրամով ֆինանսավորում հետևյալ պայմաններով.  

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ծրագիր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ծրագիր

Նպատակ

 

Սույն ծրագրով տոկոսագումարների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`
  1. պտուղբանջարեղենի գնումներ
  2. խաղողի գնումներ
  3. կաթի գնումներ
  4. սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ,
  5. շինշիլայի գնումներ։

Շահառու

Գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

- Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ ՀՀ դրամը:
- Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ:
- Սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ ՀՀ դրամը:
- Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ ՀՀ դրամը:
- Սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն ՀՀ դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն ՀՀ դրամը:
- Շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն ՀՀ դրամը:

Միևնույն վարկառուի կողմից վերը նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա։

Տարեկան
անվանական տոկոսադրույք

 

12%, որից կսուբսիդավորվի

- 16.04 - 30.12.2022թ-ը տրամադրվող վարկերի դեպքում` 10 տոկոսային կետը,
- 01.09 - 30.12.2022թ-ը խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` 11 տոկոսային կետը,
իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող ու վերամշակող տնտեսավարողների դեպքում՝ 12%-ն ամբողջությամբ:

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

0 - 14%
Ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Ժամկետ

 

- Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 18 ամիս
- Խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 48 ամիս

 

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ վարկը տրամադրելու պահից`
- ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 6 ամիս
- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 24 ամիս
Վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտավորությունը առաջանում է տրամադրման պահից սկսած:

 

Այլ պայմաններ

 

  1. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը.
    - պետք է ունենան բարվոք վարկային պատմություն՝ վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենան հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություններ,
    - դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չպետք է ունենան չկատարված հարկային պարտավորություններ:
  2. Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և/կամ կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և/կամ անհատ ձեռնարկատերերի (վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ կովերի կաթից վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված հումքի արժեքը:
  3. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 01.06 – 30.12.2022թ-ը կտրամադրվի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021թ-ին արտահանված արտադրանքի արժեքը։
  4. Պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերից բացի 01.05 – 30.12.2022թ-ը կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ` պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե տարաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու նպատակով:

 Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման վարկեր

ՀՀ-ում 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագիր

Նպատակ

ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) ձեռքբերում և/կամ ներկրում (ԽԵԿ՝ երինջներ և 14 - 17 ամսական էգ մատղաշներ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ ՀՀ-ում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ))

Շահառու

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառու տարեկան կորող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ, իսկ տրամադրվող վարկերի ընդհանուր մնացորդը մեկ վարկառուի համար չի կարող գերազանցել 300 մլն ՀՀ դրամը:

Տարեկան անվանական տոկոսադրույք

 14%, որից սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար վարկերը տրամադրվեն 2%-ով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3%-ով, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողների կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների դեպքում կսուբսիդավորվի 14%-ն ամբողջությամբ։

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 9.84%
Ներառում է  նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Ժամկետ

 

Մինչև 60 ամիս
Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ վարկի տրամադրման 1-ին տարվա սկզբում առավելագույնը 12 ամիս:

 

Այլ պայմաններ

 

  1. Ծրագրի Շահառու չեն կարող հանդիսանալ Նախարարության կողմից պետական աջակցության և/կամ այլ պետական ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
  2. Վարկով նախատեսված գումարը անկանխիկ եղանակով՝ փուլ առ փուլ կամ միանվագ, փոխանցվում է վարկառուի համապատասխան հաշվին:
  3. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը օտարելու դեպքում ենթակա չէ կրկնակի վարկավորման։
  4. Շահառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող Տոհմային ԽԵԿ-երն առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործելու վերաբերյալ։
  5. Բանկի կողմից առաջին մոնիտորինգն իրականացվում է Վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:

 

 Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների Լիզինգի աջակցության ծրագիր

ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների Լիզինգի աջակցության ծրագիր

Նպատակ

 

Լիզինգը տրամադրվում է հետևյալ ոլորտներում օգտագործվող ագրոպարենային սարքավորումների ձեռք բերման նպատակով.

  1. անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն, 
  2. բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն
  3. սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ, և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ
  4. թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն
  5. սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կոմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ
  6. ագրովերամշակող արդյունաբերություն
  7. ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ
  8. ավտոամբարձիչներ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ

 

Լիզինգառու

ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Լիզինգի գումար

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1,000.0 մլն ՀՀ դրամը, բացառությամբ Նպատակ դաշտի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված գործունեության ոլորտների լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն ՀՀ դրամը (լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, լիզինգի առարկայի ՀՀ ներմուծման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն, այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա):

Տարեկան  տոկոսադրույք

 

Լիզինգը տրամադրվում է.
ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 12% փաստացի տոկոսադրույքով, որից սուբսիդավորում է մինչև 10 տոկոսային կետը,
Արտարժույթով՝ տարեկան մինչև 9% փաստացի տոկոսադրույքով, որից սուբսիդավորում է մինչև 6 տոկոսային կետը,

 

 

իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորում է ամբողջությամբ, և լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս:

Բանկի կողմից լիզինգի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ներառում է նաև լիզինգը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:
 

Կանխավճար

Լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20%

 Ժամկետ

 

Մինչև 60 ամիս
Լիզինգի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս: Բացի այդ Բանկի կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով: Լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտավորությունը առաջանում է տրամադրման պահից սկսած:

 

Այլ պայմաններ

 

  1. Նույն լիզինգառուն Ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ:
  2. Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ենթակա է պարտադիր ապահովագրման վնասվածքի և կորստյան ռիսկերից` Լիզինգառուների հաշվին:
  3. Այն դեպքում, երբ ջերմատունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական ջերմատունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է ջերմատունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի N1612-Լ որոշմամբ հաստատված Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի շրջանակներում):
  4. Այն դեպքում, երբ սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավուրումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա:
  5. Այն դեպքում, երբ սպանդանոցը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա: Այս դեպքում սպանդանոցի կառուցման նախագիծը և անասնաբուժասանիտարական պահանջները նախապես համաձայնեցվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ:

 

  ՀՀ-ում 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիր

ՀՀ-ում 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր

Նպատակ

ՀՀ-ում աճեցված տոհմային մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) ձեռքբերում և/կամ ներկրում
(ՄԵԿ՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշներ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ))

Շահառու

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

Յուրաքանչյուր մեկ գլուխ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման արժեք

Մինչև 450,000 ՀՀ դրամ (չհաշված տեղափոխման ծախսերը)

Յուրաքանչյուր շահառուի տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումար

Մինչև 900 մլն ՀՀ դրամ (առավելագույնը 2,000 գլուխ տոհմային ՄԵԿ, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի՝ 20:1 էգ/արու հարաբերությամբ))

Միայն 2019թ. համար մինչև ցուցանիշների 1/2- ը

Տարեկան
անվանական տոկոսադրույք

14%, որից սուբսիդավորում է 12 տոկոսային կետը, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների դեպքում՝ 14%-ն ամբողջությամբ:

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

0 - 8.73%
Ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

 Ժամկետ

Մինչև 48 ամիս

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 12 ամիս:

Այլ պայմաններ

  1. Ծրագրի Շահառու չեն կարող հանդիսանալ Նախարարության կողմից պետական աջակցության և/կամ այլ պետական ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
  2. Վարկով նախատեսված գումարը անկանխիկ եղանակով՝ փուլ առ փուլ կամ միանվագ, փոխանցվում է վարկառուի համապատասխան հաշվին:
  3. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ը օտարելու դեպքում ենթակա չէ կրկնակի վարկավորման։
  4. Վարկառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող Տոհմային ՄԵԿ-երն առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում ոչխարի և այծի հոտի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ըստ սեռային կազմի սերնդի գլխաքանակի մասին ամենամյա հաշվետվություն (մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը) տրամադրելու վերաբերյալ։
  5. Բանկի կողմից առաջին մոնիտորինգն իրականացվում է Վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:

 Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման 2021-2023թթ. ծրագիր

 

ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման 2021-2023թթ. ծրագիր

Նպատակ

Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնում, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակում, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդնում:

 

- Ծրագիրն իրագործվում է երկու բաղադրիչով`

  1.  վարկերի տոկոսագումարի մասնակի սուբսիդավորում,
  2. ծախսերի մասնակի փոխհատուցում:

- Յուրաքանչյուր շահառու նույն հողամասի նույն աշխատանքների իրականացման նպատակով կարող է օգտվել միայն մեկ բաղադրիչից:

 

- Շահառուի հայեցողությամբ տոկոսագումարների սուբսիդավորմամբ վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով`

  1. 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար) - 200 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը).
  2.  0.5 - 100 հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի և/կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման, և/կամ կարկտապաշտպան ցանցերի ներդրման.
  3. 1.0 - 30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ), պատիսոնի և քաղցր եգիպտացորենի մշակության.

Շահառու

ՀՀ գյուղատնտեսու­թյու­նում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Յուրաքանչյուր Շահառուի 1 հա-ի գնահատված ընդհանուր ծախսերի առավելագույն սահմանաչափ

  • Այգեհիմնման աշխատանքների համար՝ ներառյալ ոռոգման արդիական համակարգերի (բացի կաթիլային ոռոգման համակարգերից այլ համակարգերի ներդրման դեպքում՝ ծախսերը կգնահատվեն ոչ ավելի, քան կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծախսի սահմանված առավելագույն սահմանաչափը) և/կամ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, և/կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման, 1-ին տարվա խնամքի ծախսերը.
  1. ինտենսիվ պտղատու այգի` հնդավորներ, կորիզավորներ և չոր մերձարևադարձայիններ` 30.3 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով` 40.5 մլն ՀՀ դրամ,
  2. ինտենսիվ պտղատու այգի` ընկուզավորներ` 12.6 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով` 24.7 մլն ՀՀ դրամ,
  3. խաղողի այգի` 18.5 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով` 21.3 մլն ՀՀ դրամ (սեղանի խաղողի դեպքում` 27.9 մլն ՀՀ դրամ),
  4.  հատապտղանոց` 19.3 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով` 29.4 մլն ՀՀ դրամ:

 

Առանց ջրավազան կառուցելու կամ ընդլայնելու այգեհիմնման դեպքում՝ ծրագրով նախատեսված ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսը կհանվի ընդամենը ծախսերից:

 

  • Առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցնացի ներդրման համար` 12.1 մլն ՀՀ դրամ:

 

  • Առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգի ներդրման համար.
  1. կաթիլային համակարգի դեպքում` 2.5 մլն ՀՀ դրամ,
  2. անձրևացման համակարգերի դեպքում` 2.6 մլն ՀՀ դրամ,
  3. ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում` 2.0 մլն ՀՀ դրամ:

 

  •  Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության համար.
  1. ծնեբեկ` 7.2 մլն ՀՀ դրամ,
  2. պրասասոխ` 3.9 մլն ՀՀ դրամ,
  3. ռուկոլա` 3.8 մլն ՀՀ դրամ,
  4. բրյուսելյան կաղամբ` 4.3 մլն ՀՀ դրամ,
  5. պեկինյան կաղամբ` 4.2 մլն ՀՀ դրամ,
  6. կոլրաբի` 4.8 մլն ՀՀ դրամ,
  7. գանգրակաղամբ` 4.5 մլն ՀՀ դրամ,
  8. Ցուկինի և պատիսոն` 2.9 մլն ՀՀ դրամ,
  9. քաղցր եգիպտացորեն` 2.2 մլն ՀՀ դրամ:

 

  • Բացի վերոնշյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերից, շահառուն նախարարության համաձայնությամբ կարող է մշակել նաև այլ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսեր, որոնց դեպքում 1 հա-ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 4.2 մլն ՀՀ դրամ:

Տարեկան տոկոսադրույք

Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14% փաստացի տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը շահառուներին տրամադրվի 2% տոկոսադրույքով, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսվարող երիտասարդներին (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին 18 - 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց), նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (ընդգրկված 2007 թվականի ապրիլի 2–ի ՀՀ տարածքային կառավարման նախարարի N 18-Ա և ՀՀ գյուղատնտեսության նախարարի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված "Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները ՀՀ-ի ոռոգելի հողատարածքների համար" ձեռնարկում) այգեհիմնման և/կամ ոռոգման արդիական համակարգեր ներդրողներին՝ 0% տոկոսադրույքով:

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Ժամկետ

  • Այգեհիմնում կատարելու դեպքում՝ 8 տարի՝ մինչև 5 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:
  • Առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 7 տարի՝ մինչև 3 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:
  • Առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 4 տարի՝ մինչև 1 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:
  • Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ 2 տարի (ծնեբեկի դեպքում՝ 5 տարի)՝ մինչև 1 տարի (ծնեբեկի դեպքում՝ մինչև 4 տարի) մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:

 

Եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի ժամկետներին:

Վարկի մայր գումարի և տոկոսների մարման գործընթացն իրականացվում է ամսական վճարման եղանակով:

Այլ պայմաններ

  1.  Վարկի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման դեպքում յուրաքանչյուր շահառուի համար տարածքների հանրագումարը չի կարող գերազանցել.
    - այգեհիմնում՝ 200 հա-ը,
    - ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակություն՝ 30 հա-ը,
    - առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդնում՝ 100 հա-ը (նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար),
    - առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդնում՝ 100 հա-ը:
  2. Ծրագիրը կարող է իրականացվել նաև կապալառու կազմակերպության միջոցով՝ որպես կապալառու կարող են հանդես գալ այն այգու ամբողջական հիմնումն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ընդգրկված են նախարարության կողմից հրապարակված ցանկում:
  3. Ծրագրի շրջանակում նույն հողամասի նույն աշխատանքների իրականացման համար շահառուները չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից:
  4. Ծրագրի այգեհիմնման բաղադրիչով մասնակցության նախապայման է համարվում այգեհիմնման ժամանակահատվածում և հաջորդող 3 տարիների համար՝ բարձրագույն ագրոնոմիական կրթություն և համապատասխան ոլորտի աշխատանքային փորձ, կամ գործունեության տվյալ տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող միջազգային կամ այլ փաստաթղթեր ունեցող խորհրդատվական ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրի առկայությունը, նաև գրանցամատյանի վարումը (հրապարակվում է նախարարության կայքում), որտեղ գրանցվում է խորհրդատուի կողմից առաջարկվող և շահառուի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը։
  5. Ծրագրի շրջանակում տրամադված պետական օժանդակության միջոցով չի նախատեսվում այգեհիմնման, մշակաբույսերի մշակման և հետագա խնամքի նպատակով գյուղատնտեսական տեխնիկայի և ինքնագնաց միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև վերոնշյալ խորհրդատվական ծառայության համար վճարումների կատարումը:
  6. Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չեն գերազանցվում գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը:
  7. Եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն, ապա ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված՝ սեփականատիրոջ կամ համասեփականատերերի ծրագրին մասնակցելու համաձայնությունը, ընդ որում, վարձակալության ժամկետը պետք է դիմումի ներկայացման օրվանից այգեհիմնման դեպքում առնվազն կազմի ՝ 20 տարի, ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ 4 տարի, կարկտապաշտպան ցանցի դեպքում՝ 7 տարի, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝ 2 տարի:
  8. Ծախսերի նախահաշիվների և ծախսերը հիմնավորող փաստաթղթերից բացի շահառուն պետք է ներկայացնի նաև
    - արտերկրից ձեռք բերված տնկանյութի, սածիլի կամ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթղթերը (հավաստագիր) և/կամ տուփը, և/կամ պիտակը, ներկրումը հավաստող փաստաթղթերը, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը,
    - տեղական արտադրության տնկանյութի, սածիլի կամ սերմերի ծագումն ու որակը հավաստող փաստաթղթերը (հավաստագիր), բուսասանիտարական անձնագիրը:
  9. Այգեհիմնան նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացություն (առավելագույնը 6 ամիս վաղեմության), ինչպես նաև համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն` այգեհիմնմանը նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ:
  10. Վարկի տրամադրումից հետո 1 օրացուցային տարվա (ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության նպատակով տրամադրված վարկի դեպքում՝ 2 ամսվա) ընթացքում Բանկի կողմից իրականացվում է նպատակային և ֆինանսական մոնիտորինգ:
  11. Ծրագրի շրջանակում գործող այլ պայմաններին և պահանջներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով կամ զանգահարելով Բանկ:

 

  Թարմացվել է՝ 15.1.2023թ.11:40

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի տրամադրման պայմանները մինչ 14.01.2024

Վարկի տրամադրման պայմանները մինչ 20.12.2023

Վարկի տրամադրման պայմանները մինչ 01.07.2023

Վարկի տրամադրման պայմանները մինչ 20․01․2023