Թեժ գիծ +37410 511 211

Ծրագրային գյուղատնտեսական վարկ

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Ծրագիրը նախատեսված է ներդնել բազմամյա տնկարկներով (պտղատու և խաղողի այգիներ, հատապտուղներ) բանջարանոցային և բոստանային մշակաբույսերով զբաղեցված տարածքներում ՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների:

Վարկառու Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Վարկի արժույթ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի գումար
  • 1 հեկտարի համար կատարվող վարկային ներդրումը անկախ մշակաբույսից կազմում է առավելագույնը 2.2 մլն ՀՀ դրամ
  • Ծրագրի շրջանակներում նույն վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդը չպետք է գերազանցի 150 մլն ՀՀ դրամը:
  • Նվազագույն գումար սահմանված չէ
Տոկոսադրույք
  • Վարկը տրամադրվելու է 12% անվանական տարեկան տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն):
  • Սուբսիդավորվում է Վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 10 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի Վարկառուի կողմից վճարվող Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 2%
Ժամկետ, վարկի և տոկոսների մարման կարգ 
  • Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 36 ամիս,
  • Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը տարեկան 6 ամիս, Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով,
  • Վարկի տոկոսը վճարվում է ամենամսյա վճարման եղանակով
Ապահովվածություն
Շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսականն տեխնիկա, սարքավորումներ
Այլ պայմաններ 
  • Ծրագրի շրջանակներում կաթիլային ոռոգման համակարգը պետք է ներդրվի Կապալառուի (ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված Կապալառու) կողմից, որը պետք է նաև համակարգի տեղադրումից հետո առնվազն մեկ տարվա ընթացքում տրամադրի մասնագիտացված խորհրդատվություն համակարգի շահագործման վերաբերյալ ու երաշխիքային սպասարկում:
  • Վարկառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարը Վարկառուի և Կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա ՝ անկանխիկ եղանակով, միանվագ կամ փուլ առ փուլ ՝ նպատակային մոնիթորինգ անցկացնելուց հետո փոխանցվում է Կապալառուի համապատասխան հաշվին:

ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Ծրագիրը նախատեսված է՝

  •  խաղողի այգիներում հակակարկտային ցանցերի ներդրում՝ ներառյալ ցանցը, կոնստրուկտիվ մասերը(սյունները), ցինկապատ լարերը, կապիչները, մոնտաժման աշխատանքները և շահագործման վերաբերյալ խորհրդատվություն և երաշխիքային սպասարկում
  •  պտղատու այգիներում հակակարկտային ցանցերի ներդրում՝ ներառյալ ցինկապատ լարերը, կապիչները, մոնտաժման աշխատանքները և շահագործման վերաբերյալ խորհրդատվություն և երաշխիքային սպասարկում
Վարկառու Ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվներ, անհատ ձեռնարկատերեր
Վարկի արժույթ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի գումար Ծրագրի շրջանակներում նույն վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարը մնացորդը չպետք է գերազանցի 100 մլն ՀՀ դրամը,
Տոկոսադրույք
  • Վարկը տրամադրվելու է առավելագույնը 12% անվանական տարեկան տոկոսադրույքով, ընդ որում, Վարկի հետ կապված այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն):
  • Սուբսիդավորվում է Վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 10 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի Վարկառուի կողմից վճարվող Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 2%
Ժամկետ, վարկի և տոկոսների մարման կարգ 
  • Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 84 ամիս,
  • Վարկի մայր գումարը և տոկոսադրույը վճարվում է ամեն ամիս
  • Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով
Ապահովվածություն
 Շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսականն տեխնիկա, սարքավորումներ
Այլ պայմաններ 
  • Ծրագրի շրջանակներում հակակարկտային ցանցերի մատակարարումը պետք է իրականացվի մասնագիտացված տնտեսվարողների կողմից, որոնք կիրականացնեն այդ տեխնոլոգիաների ներդրման(մոնտաժման) աշխատանքները, գյուղատնտեսությունում տնտեսվարողներին(Վարկառուներին) կմատուցեն խորհրդատվություն՝ հակակարկտային ցանցերի օգտագործման սպասարկման ուղղությամբ, կիրականացնեն հակակարկտային ցանցերի երաշխիքային սպասարկում երկու տարի ժամկետով

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Ծրագիրը նախատեսված է՝

  • 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգի հիմնելու
  • 05-ից 5 հեկտար հատապտղատու այգի հիմնելու
  • Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցներով չի նախատեսվում հողի ձեռքբերում , ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների հիմնում կամ համալրում՝ բացառությամբ հատապտուղների մշակության համար նախատեսվածներից
Վարկառու Իրավաբանական անձինք, այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվներ, անհատ ձեռնարկատերեր
Վարկի արժույթ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի գումար Ծրագրի շրջանակներում նույն վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդը ինտենսիվ այգի հիմնելու նպատակով չպետք է գերազանցի 270 մլն ՀՀ դրամը, իսկ հատապտղանոցի դեպքում՝ 500 մլն ՀՀ դրամը
Տոկոսադրույք
  • Վարկը տրամադրվելու է առավելագույնը 12% անվանական տարեկան տոկոսադրույքով, ընդ որում, Վարկի հետ կապված այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)
  • Սուբսիդավորվում է Վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 7 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի Վարկառուի կողմից վճարվող Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 5 տոկոս
Ժամկետ, վարկի և տոկոսների մարման կարգ 
  • Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 60 ամիս՝ (ներդրումների կառուցվածքում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 30%-ից ավելին կազմելու դեպքում 24 ամիս մարման ժամկետով, իսկ հիմնական միջոցների 70 % և ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականցվի մինչև 60 ամիս մարման ժամկետով)
  • ինչպես տոկոսադրույքի այնպես էլ մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս
Ապահովվածություն
 Շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսականն տեխնիկա, սարքավորումներ
Այլ պայմաններ 
  • Վարկը տրամադրվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրված հավաստագրերի առկայության դեպքում

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Վարկը տրամադրվում է Վարկառուների կողմից Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով

Վարկառու Ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվներ, անհատ ձեռնարկատերեր
Վարկի արժույթ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի գումար Վարկի մայր գումարը մեկ վարկի հաշվով կազմում է 3-10 մլն ՀՀ դրամ, վարկերը կարող են տրամադրվել առանձին փուլերով, սակայն առաջին փուլի գումարը պետք է լինի առնվազն 3 մլն ՀՀ դրամ
Տոկոսադրույք
  • Վարկը տրամադրվելու է 12% անվանական տարեկան տոկոսադրույքով, ընդ որում, Վարկի հետ կապված այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)
  • Սուբսիդավորվում է Վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 7 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի Վարկառուի կողմից վճարվող Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 5%
Ժամկետ, վարկի և տոկոսների մարման կարգ 
  • Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 60 ամիս՝ (ներդրումների կառուցվածքում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 30%-ից ավելին կազմելու դեպքում 24 ամիս մարման ժամկետով, իսկ հիմնական միջոցների 70% և ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականցվի մինչև 60 ամիս մարման ժամկետով)
  • ինչպես տոկոսադրույքի այնպես էլ մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս
Ապահովվածություն
 Շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսականն տեխնիկա, սարքավորումներ
Այլ պայմաններ  Վարկը տրամադրվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրված հավաստագրերի առկայության դեպքում

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Վարկառու Գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը
Վարկի արժույթ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի գումար Ծրագրի շրջանակներում նույն Վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդը չպետք է գերազանցի 1 000 մլն ՀՀ դրամը
Տոկոսադրույք
  • Վարկը տրամադրվելու է 12% անվանական տարեկան տոկոսադրույքով, ընդ որում, Վարկի հետ կապված այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)
  • Սուբսիդավորվում է Վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի Վարկառուի կողմից վճարվող Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%
Ժամկետ, վարկի և տոկոսների մարման կարգ 
  • Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 12 ամիս
  • մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ 2 ամիս
Ապահովվածություն
 Շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսականն տեխնիկա, սարքավորումներ
Այլ պայմաններ 
  •  ՀՀ գյուղատնտեսութան նախարարություն ներկայացվող նախնական հայտի վերաբերյալ եզրակացության առկայություն
  •  տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի ՀՀ կառավարության 2017 թ. օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերում նշված բերքի գնման արժեքը, իսկ բերքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ բերքի գնման ակնկալվող արժեքի 120%

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

"Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման" ծրագիր

Հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

"Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում" ծրագիր

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիր