Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային քարտերի տրամադրման ակցիա

Ակցիայի ժամկետն է 2019թ.-ի սեպտեմբերի 11-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 30-ը

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց և/կամ իրենց հետ փոխկապակցված անձանց (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր)՝ այլ բանկում/վարկային կազմակերպությունում գործող բնակելի կամ ոչ բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման, բնակելի նշանակության անշարժ գույքի վերանորոգման և անշարժ գույքի գրավով ապահովված այլ վարկերը Բանկ տեղափոխելու նպատակով.

Տրամադրման պայմաններ՝

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման հիփոթեքային վարկեր

Վարկի գումար

Նվազագույն գումար

Ձեռքբերում և վերանորոգում՝ 2,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Կառուցապատում՝ 3,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Առավելագույն գումար

Ձեռքբերում՝ սահմանված չէ

Վերանորոգում՝ 30,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Կառուցապատում՝ 50,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Վարկի տարեկան տոկոսադրույքներն ըստ վարկ/գրավ հարաբերակցության և արժույթների

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկ/գրավ <70%

Անվանական

Առաջին 12 ամսվա համար՝ 13%,

13-րդ ամսվանից՝ (ԿԲԼՏ1+6.75)%

(ԿԲԼՏ+7)%

(ԿԲԼՏ+8.3)%

Արդյունավետ2

≤16.30%

≤12.37%

≤10.72%

Փաստացի2

≤18.60%

≤14.54%

≤12.84%

Վարկ/գրավ >70%

Անվանական

Առաջին 12 ամսվա համար՝ 14.5%, 13-րդ ամսվանից՝ (ԿԲԼՏ+8.25)%

(ԿԲԼՏ+8.5)%

(ԿԲԼՏ+9.8)%

Արդյունավետ

≤18.02%

≤14.04%

≤12.37%

Փաստացի

≤20.38%

≤16.26%

≤14.54%

Վարկի ժամկետ

36 - 180 ամիս

Վերանորոգման վարկի դեպքում՝ 24 - 120 ամիս

 Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման հիփոթեքային վարկեր

Վարկի գումար

Նվազագույն գումար

Ձեռքբերում՝ 2,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Կառուցապատում՝ 3,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Առավելագույն գումար

Ձեռքբերում՝ սահմանված չէ,

Կառուցապատում՝ 50,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկի տարեկան տոկոսադրույքներն ըստ վարկ/գրավ հարաբերակցության և արժույթների

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկ/գրավ <70%

Անվանական

Առաջին 12 ամսվա համար՝ 14%,

13-րդ ամսվանից՝ (ԿԲԼՏ1+7.75)%

(ԿԲԼՏ+8)%

(ԿԲԼՏ+9.3)%

Արդյունավետ2

≤17.42%

≤13.46%

≤11.81%

Փաստացի2

≤19.07%

≤15.01%

≤13.31%

Վարկ/գրավ >70%

Անվանական

Առաջին 12 ամսվա համար՝ 15.5%, 13-րդ ամսվանից՝ (ԿԲԼՏ+9.25)%

(ԿԲԼՏ+9.5)%

(ԿԲԼՏ+10.8)%

Արդյունավետ

≤19.15%

≤15.14%

≤13.46%

Փաստացի

≤20.85%

≤16.74%

≤15.01%

Վարկի ժամկետ

36 - 180 ամիս

 Անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր և չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր

Վարկի գումար

Նվազագույն գումար

1,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Առավելագույն գումար

Վարկ՝ 30,000,000 ՀՀ դրամ

Վարկային քարտ՝ 50,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկի տարեկան տոկոսադրույքներն ըստ վարկ/գրավ հարաբերակցության և արժույթների

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկ/գրավ <40%

Անվանական3

Առաջին 12 ամսվա համար՝ 14%,

13-րդ ամսվանից՝ (ԿԲԼՏ1+7.75)%

(ԿԲԼՏ+8)%

(ԿԲԼՏ+9.3)%

Արդյունավետ1

≤19.98%

≤15.96%

≤14.27%

Փաստացի1

≤24.90%

≤20.62%

≤18.82%

Վարկ/գրավ >40.1%

Անվանական

Առաջին 12 ամսվա համար՝ 15%, 13-րդ ամսվանից՝ (ԿԲԼՏ+8.75)%

(ԿԲԼՏ+9.5)%

(ԿԲԼՏ+10.8)%

Արդյունավետ

≤21.15%

≤17.66%%

≤15.96%

Փաստացի

≤26.15%

≤22.44%%

≤20.62%

Վարկի ժամկետ

Վարկ՝ 60-84 ամիս

Վարկային քարտ՝ 24 - 84 ամիս

Քարտի պատրաստման և տրամադրման ժամկետ

2 - 7 աշխատանքային օր

1 ԿԲԼՏ - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի անվանական տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:
Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում; ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում:
Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը; ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը; եվրոյի դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը:
Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ:
Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում https://conversebank.am/hy/kbht/ հասցեով և հասանելի են Բանկի տարածքում:
Այս վարկի անվանական տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 3 տոկոսային կետ:
Հաշվարկված անվանական տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է մինչև մեկ հարյուրերորդական:
2 Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման/կանխիկացման և սպասարկման վճարներ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:
Արդյունավետ և փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են հիմք ընդունելով ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲLՏ մեծությունը` ՀՀ դրամ՝ 6.25%, ԱՄՆ դոլար՝ 2.5%, Եվրո՝ -0.3%:
3 Կապված այլ բանկում գործող համանման վարկի տոկոսադրույքից՝ այն կարող է փոփոխվել մինչև +/-1.5 տոկոսային կետով

ԿԲԼՏ - Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք
ԿԲՀՏ - Կոնվերս Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վճարների ցանկ

Հայտի ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման/կանխիկացման վճար

0 ՀՀ դրամ

Վարկի սպասարկման ամսական վճար

2,000 ՀՀ դրամ

Գրավադրման ծախսեր

Գրավի առարկայի նախնական գնահատում

Կատարվում է Բանկի կողմից

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

Կատարվում է Բանկի կողմից

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Վարկի վաղաժամկետ մարում

Հիփոթեքային վարկերի դեպքում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և սպասարկման վճարները:
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:
Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում

Մինչև 15 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Հիփոթեքային վարկերի դեպքում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Վարկառուն Բանկի հայեցողությամբ վերջինիս վճարում է Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք.
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

Անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում

  • Մինչև 15 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • 15 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարը գերազանցող վարկերի համար գործողության առաջին 3 տարիների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում կիրառվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 3%-ի չափով:

Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

Վարկի մարման եղանակներ

"Անուիտետային'' (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:
"Զսպանակաձև"
(փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Արտոնյալ ժամանակահատված

Հիփոթեքային վարկերի դեպքում, Եթե տեղափոխման արդյունքում վարկի ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի քան մեկ տարով, և նոր վարկի ժամկետը չի գերազանցում 120 ամիսը, իսկ վարկ/գրավ հարաբերակցությունը չի գերազանցում 70%-ը, վարկը կարող է տրամադրվել մինչև 1 տարի արտոնյալ ժամկետով, որի ընթացքում հաճախորդին տրվում է հնարավորություն մարելու միայն վարկի գծով կուտակված տոկոսագումարներր, արտոնյալ ժամկետի ավարտից հետո կատարվում է թե́ մայր գումարի, թե́ տոկոսագումարի վճարում:

Ապահովում

  • Անշարժ գույքի գրավ:
  • Որպես լրացուցիչ ապահովում կարող է պահանջվել նաև Բանկի համար ընդունելի ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Վարկ /գրավ հարաբերակցություն

Հիփոթեքային վարկերի դեպքում

Մինչև 90%

Անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում

Երևան քաղաքում գտնվող գույքի համար՝ մինչև 60%
Երևան քաղաքից դուրս (ներառյալ՝ ԱՀ-ում) գտնվող գույքի դեպքում՝ մինչև 50%

Հիմք է ընդունվում գրավադրվող գույքի իրացվելի արժեքը:
Ակցիայի շրջանակներում Խրուշովյան նախագծերի գույք գրավադնելու պարագայում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 50%, իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը հիփոթեքային վարկերի դեպքում՝ 7, անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում՝ 5 տարի:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
  • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները: 

Սահմանափակումներ

  1. Վարկի տրամադրման պահին տեղափոխվող պարտավորությունն այլ ֆինանսական կազմակերպությունում պետք է սպասարկված լինի առնվազն 12 ամիս՝ հիփոթեքային վարկերի դեպքում, իսկ անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում՝ առնվազն 6 ամիս:
  2. Վարկառուն, համաձայն ԱՔՌԱ հարցման, վերջին 24 ամիսների ընթացքում չպետք է ունենա վարկերի գծով հանրագումարային 20 և ավելի օր ուշացում և/կամ դասակարգված պարտավորություն (չի տարածվում երաշխավորությունների վրա):
  3. Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում՝ համավարկառու/ներ/ի, ամսական զուտ եկամուտների 60%-ը: Սույն պահանջը չի կիրառվում մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրվող հիփոթեքային և մինչև 15 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրվող անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում:
  4. Տեղափոխվող պարտավորությունն այլ ֆինանսական կազմակերպությունում չպետք է վերանայված լինի:
  5. Հիփոթեքային վարկերի դեպքում վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 65-ը:
  6. Անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում վարկի համար դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 60-ը, իսկ տարիքը վարկի տրամադրման պահին պետք է կազմի 23-55 տարեկան:
  7. Վարկառուի հետ ընդհանուր տնտեսություն վարող անձինք վարկի համար դիմելու պահին չպետք է ունենան գործող ժամկետանց և/կամ "ստանդարտ''-ից խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները)
     

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

13%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

149,311

Ընդհանուր տոկոսագումար

7,917,289

Մարումների հանրագումար

17,917,289

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

 Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում ընտանիքի անդամի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքի սեփականության վկայականի ժամանակավոր տրամադրում` 10,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերը

1

Վարկային հայտ-հարցաթերթիկ

2

Վարկառուի, ընտանիքի անդամների, համավարկառուի, երաշխավորի, գրավատուի անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

Բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ նշումով

4*

Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)

Տեղեկանք կարող է չպահանջվել, եթե Վարկառուն դիմելուն նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով

4.1*

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի վարձակալություն, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ


4.2*

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքու

  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, իսկ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն՝ եթե վերջինս հանդիսանում էվարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն

5

Վարկառուի և/կամ համավարկառուի սեփականությունը հանդիսացող սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական

6

Գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և ձեռքբերման հիմքեր (առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայականներ (առկայության դեպքում), որը պետք է ներկայացվի մինչ համապատասխան վարկի տրամադրումը

7

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

8

Վարկառուի/գրավատուի ամուսնության, ամուսնալուծության վկայական (առկայության դեպքում)

9

Գրավի նախնական գնահատման եզրակացություն/ակտ

10

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

* Փաստաթղթերը պահանջվում են այն վարկերի համար, որոնց դեպքում դիտարկվում են վարկառուի եկամուտները

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Հաշվարկներում հիմք են ընդունվել 01.09.2019թ. Կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները՝ USD - 476.10, EUR - 525.71:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:

Անշարժ գույքի գրավադրմամբ այլ վարկերի դեպքում մինչև 15 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

 Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ վարկի նպատակային օգտագործման համապատասխանությունը և Վարկառուի վարկունակությունը ստուգելու համար,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 7 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 7 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը կարող է փոխանցվել անմիջապես վաճառողի հաշվին, կամ տրամադրվել վարկառուին: Եթե տրամադրվում է վարկառուին ապա վարկառուն պետք է ներկայացնի ապացույցներ, որ վարկի գումարը ամբողջությամբ փոխանցել է վաճառողին։

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

  Թարմացվել է 01.09.2019թ. 13:40  

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար